• Latest news

Կորոնավիրուսը կարող է վտանգավոր լինել տղամարդու վերարադրողական առողջության համար․ հետազոտություն

6 հունիսի, 2020  10:37

Կորոնավիրուսը կարող է վտանգավոր լինել տղամարդու ֆերտիլության համար: Ինչպես ցույց է տվել Տաֆտսի համալսարանի գիտնականների հետազոտությունը, կորոնավիրուսը կարող է վնասել ամորձիները: Հետազոտությունը հրապարակվել է European Eurology ամսագրում, հայտնում է The Daily Mail-ը:

Գիտնականները տղամարդկանց մոտ ամորձիներում վիրուսի հետքեր չեն հայտնաբերել, սակայն բջիջների միանգամից մի քանի տեսակներում հայտնաբերվել են վնասվածքներ, որոնք կարող են վտանգավոր լինել ֆերտիլության համար: Ամենատագնապալի փոփոխություններ հայտնաբերվել են տղամարդկանց մոտ, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուսը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսն առավելապես տարածվում է օդակաթիլային ճանապարհով՝ թքի փոքրիկ կաթիլների միջոցով, որոնք հայտնվում են օդում հազի, հարբուխի միջոցով խոսակցության եւ նույնիսկ շնչելու ժամանակ:

Մինչեւ վերջերս սպերմատոզոիդներում կամ հեշտոցի հեղուկում չեն հայտնաբերվել վիրուսի հետքեր, սակայն քանի որ ամորձիներում որոշ բջիջներ ունեն АСЕ2 ռեցեպտորներ, որոնց շնորհիվ վիրուսը թափանցում է թոքեր, տղամարդկանց կոչ են արել դեռ սերմնահեղուկ չհանձնել:  

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել