• Latest news

Գիտնականները ստեղծել են արհեստական էրիթրոցիտներ, որոնք իրականներից ոչ վատ են «աշխատում»

6 հունիսի, 2020  22:30

Նյու Մեքսիկո նահանգի (ԱՄՆ) համալսարանի քիմիական եւ կենսաբանական ինժեներիայի բաժնի գիտնականները մշակել են արհեստական էրիթրոցիտներ, որոնք իրականներից ոչ վատ են «աշխատում»։ Նրանց աշխատանքը հրապարակվել է ACS Nano ամսագրում, իսկ այդ մասին հակիրճ հայտնում է «Новости Mail.RU»-ն։

Էրիթրոցիտները արյան կարմիր բջիջներ են, որոնք ունեն սկավառակի տեսք եւ թոքերից թթվածին են մատակարարում բոլոր օրգաններին ու օրգանիզմի հյուսվածքներին։

Վերոնշյալ գիտնականներին հաջողվել է ստեղծել սինթետիկ էրիթրոցիտներ, որոնք ոչ միայն ունեն բնական բջիջների բոլոր հատկությունները, այլեւ ունեն եւս մի քանի օգտակար հատկանիշներ։ Արհեստական բջիջներ ստանալու համար մարդկային էրիթրոցիտները պատել են կայծքարի շատ բարակ շերտով, վրայից քսել են պոլիմերային նյութի շերտեր, իսկ այնուհետեւ հանել են միջուկը եւ ստացել են ճկուն պոլիմերային պատճեններ։

Սինթետիկ էրիթրոցիտների մակերեւույթը պատել են արյան բնական բջիջներից թաղանթով։ Արդյունքում արհեստական բջիջները ամբողջովին համընկել են բնականների հետ՝ չափով, ձեւով, լիցքով, մակերեւութային սպիտակուցների բաղադրությամբ եւ ճկունության մակարդակով։

Փորձերը ցույց են տվել, որ ստացված սինթետիկ էրիթրոցիտները կարող են իրենց վրա տեղափոխել ոչ միայն հեմոգլոբինը, այլեւ հակաքաղցկեղային դեղամիջոցները, մագնիսական նանոմասնիկները, ինչպես նաեւ՝ սպիտակուցները, որոնք զգայուն են բակտերոլոգիական տոքսինների հանդեպ։

Մշակման հեղինակները պլանավորում են հետագայում փորձարկել դրանք քաղցկեղային հիվանդությունների բուժման եւ արյան բակտերոլոգիական վարակների ախտորոշման մեջ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է