• Latest news

Հազի դեմ օշարակները կարող են վտանգավոր լինել կորոնավիրուսային վարակի դեպքում

6 հունիսի, 2020  19:43

Կորոնավիրուսային վարակի դեպքում հազի դեմ օշարակների ընդունումը կարող է վատ գաղափար լինել, քանի որ այդ դեղամիջոցներից շատերի մեջ պարունակվում է նյութ, որը կարող է նպաստել կորոնավիրուսի բազմացմանը։ Այս մասին ասվում է գիտնականների միջազգային խմբի նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Nature-ում։

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, խոսքը վերաբերում է դեքստրոմետորֆանին՝ միացություն, որը ճնշում է դեպի ուղեղը գնացող ազդանշանները, որոնք ակտիվացնում են հազի ռեֆլեքսը։ Գիտնականները ենթադրում են, թե մեծ է հավանականությունը, որ կորոնավիրուսային վարակով պացիենտները կսկսեն ընդունել այդ դեղամիջոցները, չէ՞ որ COVID-19-ի գլխավոր ախտանիշներից մեկը հենց հազն է։

«Մենք հայտնաբերել ենք, որ առանց դեղատոմսի վաճառվող որոշ դեղամիջոցներ կարող են ունենալ պրովիրուսային ազդեցություն, դրանք կարող են ակտիվորեն նպաստել վարակի տարածմանը, եւ մարդիկ պետք է իմանան այս մասին»,- ասել է Սան Ֆրանցիսկոյում University of California-ի պրոֆեսոր Նեւիլ Քրոգանը։

Թեեւ հազի դեմ օշարակների ընդունումը դեռեւս չի նշանակում, որ կորոնավիրուսային վարակի ախտանիշները կվատանան կամ կսրվեն, հետազոտողները խորհուրդ են տալիս չընդունել այն դեղամիջոցները, որոնք դեքստրոմետորֆան են պարունակում։

«Եթե ես COVID-19 ունենայի, ես լավ կմտածեի նախքան հազի դեմ օշարակ ընդունելը»,- հավելել է Քրոգանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել