• Latest news

COVID-19-ի դեպքերի ճնշող մեծամասնության համար պատասխանատու են այսպես կոչված «սուպեր տարածողները». հետազոտություն

7 հունիսի, 2020  20:03

COVID-19-ի դեպքերի ճնշող մեծամասնության համար պատասխանատու են այսպես կոչված «սուպեր տարածողները»: Այս մասին հայտնում են Հոնկոնգից գիտնականները նոր հետազոտության մեջ, հաղորդում է medportal.ru-ն: Հետազոտության նախնական տարբերակը հրապարակված է researchsquare.com-ում:

Հետազոտությունը ցույց է տվել, որ վարակման նոր դեպքերի 80 տոկոսի համար պատասխանատու է կորոնավիրուսով վարակվածների 20 տոկոսը. այդ երեւույթը կոչվում է սուպեր տարածման էպիզոդներ, երբ մեկ մարդը փոխանցում է վիրուսը փակ տարածքներում կամ տրանսպորտում մեծ թվով մարդկանց: Ուշագրավ է, որ վարակված մարդկանց 70 տոկոսը, ինչպես պարզել են հետազոտողները, չեն փոխանցում վիրուսն այլ մարդկանց:

Ինչպես նշել է հետազոտության համահեղինակ Բեն Քոուլինգը, սուպեր տարածման դեպքերը հանդիպում են ավելի հաճախ, քան թվում է: Եւ դա ցույց է տվել, որ սուպեր տարածման պրոֆիլակտիկան եւ կարանտինային կանոնների պահպանումը կարող է օգուտ բերել բազմաթիվ մարդկանց:

Քոուլինգը եւ նրա գործընկերները վերլուծել են Հոնկոնգում COVID-19-ի ավելի քան 1000 դեպք ապրիլի 23-28-ն ընկած ժամանակահատվածում: Նրանց խոսքով՝ սուպերտարածումը կարող է լինել քաղաքում վիրուսը փոխանցելու հիմնական միջոցը. Հոնկոնգում վարակման դեպքերի ավելի քան կեսը կապված էր վարակի տարածման ընդամենը 6 էպիզոդների հետ. մարդկանց մեծամասնությունը վարակվել է զանգվածային միջոցառումների ժամանակ եւ հանրային վայրերում, օրինակ, եկեղեցում, հարսանիքների ժամանակ կամ ակումբներում: Հիվանդությունը կրողների 20 տոկոսը եղել է 80 տոկոսի վարակման աղբյուրը: Մնացած 20 տոկոսը կապված է եղել վարակվածների 10 տոկոսի հետ:

Այս ամենը ցույց է տալիս, որ դիմակ կրելը իրոք կարող է նվազեցնել վարակի տարածումը, քանի որ նույնիսկ մեկ վարակակիրը, նույնիսկ եթե նրա մոտ չկան հիվանդության աշխտանշաններ, կարող է, հանրային վայրում առանց դիմակ հայտնվելով, բազմաթիվ մարդկանց վարակել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել