• Latest news

Հակամարմինների հիման վրա դեղամիջոցը կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսից պաշտպանության համար

9 հունիսի, 2020  21:31

Հակամարմինների հիման վրա դեղամիջոցը, որը կորոնավիրուսից արագ պաշտպանություն է ապահովում, կարող է պատրաստ լինել արդեն հաջորդ տարի, ինչպես հայտարարում է դեղագործական հսկա AstraZeneca-ն։

The Daily Mail-ը հայտնում է, որ AstraZeneca-ի նոր մշակումը իրենից ներկայացնում է ներկարկման համար լուծույթ, որը պարունակում է «կլոնավորված հակամարմիններ»՝ պրոտեիններ, որոնք «գիտեն» ինչպես պայքարել վիրուսի դեմ։ Այդ ներարկմամբ մարդու օրգանիզմը կստանա անհրաժեշտ հակամարմինները, որոնք կօգնեն հաղթահարել հիվանդությունը, եթե նա վարակվի կորոնավիրուսով։

Առաջինը այդպիսի ներարկում, մշակողի խոսքերով, պետք է ստանան տարեց մարդիկ, քանի որ պատվաստանյութերը կարող են նրանց համար այնքան էլ արդյունավետ չլինել։ Բանն այն է, որ պատվաստանյութերը նպաստում են օրգանիզմում սեփական հակամարմինների արտադրությանը՝ ի պատասխան վարակների։ Սակայն տարեց մարդկանց մոտ այդ մեխանիզմը ավելի վատ է աշխատում եւ ավելի քիչ հակամարմիններ են արտադրվում, քան երեիտասարդների մոտ։

Նոր մշակումն իրենից ներկայացնում է երկու հակամարմինների համադրություն, ինչը նվազեցնում է դիմադրության ռիսկը: Գիտնականների խոսքերով՝ մոնոկլոնալ հակամարմինները նախկինում արդեն օգտագործվել են դիֆտերիայի, փայտացման եւ Էբոլայի տենդի բուժման համար: Գիտնականների բազմաթիվ միջազգային խմբեր այժմ փնտրում են արդյունավետ հակամարմիններ նոր կորոնավիրուսի համար, սակայն կլինիկական փորձարկումներում այդպիսի միջոցները դեռեւս քիչ են: Գիտնականների խոսքերով՝ հակամարմինների ներմուծումը վարակի զարգացման ամենավաղ փուլում թույլ է տալիս դադարեցնել վիրուսի կործանարար ազդեցությունը՝ արգելելով նրան ծանր հիվանդություն առաջացնել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել