• Latest news

Ինչո՞վ են վտանգավոր բացասական մտքերը

10 հունիսի, 2020  09:48

Կրկնվող բացասական մտքերը կապված են ոչ միայն կոգնիտիվ ունակությունների վատթարացման հետ, այլեւ ուղեղում տաու սպիտակուցի եւ ամիլոիդի նստվածքի հետ, ինչը կարող է համարվել Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկի գործոն: Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Alzheimer's & Dementia ամսագրում:

Կրկնվող բացասական մտքեր են անվանում ապագայի վերաբերյալ պարբերական անհանգստությունը եւ տհաճ հիշողությունների, «ապրումների» հաճախակի կրկնողությունը: Նախորդ հետազոտություններն արդեն ցույց են տվել բացասական մտքերի եւ կոգնիտիվ խնդիրների, այդ թվում՝ հիշողության խանգարումների զարգացման մեծ հավանականության միջեւ կապը:

Իսկ նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կրկնվող բացասական մտքերն առաջացնում են գլխուղեղում պաթոլոգիական սպիտակուցների նստվածք, որը կարող է բերել Ալցհեյմերի հիվանդության զարգացման:

Հետազոտությանը մասնակցել է 55-ն անց 360 մարդ, որոնք 2 տարի պարբերաբար պատասխանել են բացասական փորձի եւ առջեւի ստորին ուղեղիկի պատերնների մասին հարցերին, հայտնում է medportal.ru-ն: Գիտնականները նաեւ պարզել են մասնակիցների մոտ դեպրեսիայի եւ տագնապայնության ախտանիշները ու հետազոտել են նրանց կոգնիտիվ ֆունկցիաների տարբեր ասպեկտները:

Հետազոտության 113 մասնակիցներ հետազոտվել են գլխուղեղի պոզիտրոնաէմիսիոն տոմոգրաֆիայով, որի ժամանակ չափվել է տաու սպիտակուցի եւ ամիլոիդի մակարդակը՝ երկու սպիտակուցներ, որոնց հետ կապված է Ալցհեյմերի հիվանդության զարգացումը:

Պարզվել է, որ դեպրեսիան եւ տագնապայնությունը կապված են կոգնիտիվ ֆունկցիաների վատթարացման հետ, ինչը հաստատել են նախորդ հետազոտությունների տվյալները: Բայց այս պաթոլոգիաները կապված չէին տաու սպիտակուցի եւ ամիլոիդի նստվածքների մեծացման հետ: 

Իսկ ահա այն մարդկանց մոտ, որոնք մեծ հակվածություն ունեին առջեւի ստորին ուղեղիկի պատերններին, կոգնիտիվ ֆունկցիաների վատթարացումն ավելի հաճախ է եղել, եւ մեծ հավանականությամբ ուղեղում հայտնաբերվում են պաթոլոգիական սպիտակուցներ:

Հետազոտողները նաեւ նշել են, որ պարբերական ֆիզիկական մարզումները ռիսկի խմբի մարդկանց շրջանում կարող են դանդաղեցնել Ալցհեյմերի հիվանդության զարգացումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել