• Latest news

Կորոնավիրուսի տեղական թեստերի շնորհիվ էական տնտեսում կունենանք․ նախարար

12 հունիսի, 2020  13:13

Չինաստանից ձեռք բերված ՊՇՌ-թեստերով COVID-19-ի մեկ ախտորոշիչ հետազոտությունն արժի մոտ 30 դոլար։ Եթե օրական կատարվում է 1000 հետազոտություն, դրանց վրա ծախսվում է 30 000 դոլար օրական, իսկ ամսական՝ մոտ 1 մլն։ Այս մասին հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկման ժամանակ։

Նրա խոսքով՝ տեղական թեստերի շնորհիվ հնարավոր կլինի մեծ գումարներ տնտեսել, քանի որ դրանց ինքնարժեքը բավական ցածր է։

Կորոնավիրուսային վարակի ախտորոշիչ հետազոտությունների արժեքը, իհարկե, պայմանավորված է ոչ միայն թեստի գնով, այլ նաեւ մի շարք այլ ծախսերով՝ փայտիկի, փորձանոթի, միջավայրերի, սարքերի ամորտիզացիայի, բուժաշխատողների եւ այլն։ Սակայն բուն թեստի գնի իջեցման շնորհիվ, նախարարի խոսքով, էական տնտեսում կունենաք։

Նա նշեց նաեւ, որ պետպատվերի շրջանակում կորոնավիրուսի թեստավորումը անցկացվում է հստակ ցուցանիշներով․ եթե քաղաքացին բոլոր ցուցանիշներին համապատասխանում է, նա թեստավորվում է, որից հետո, դրական պատասխանի դեպքում, ըստ ցուցումների, կարող է հոսպիտալացվել կամ տանը բուժում ստանալ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել