• Latest news

Նախորդ ամիս կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում հիվանդանոցային օղակի վրա 1․5 մլրդ դրամ է ծախսվել․ նախարար

12 հունիսի, 2020  14:23

Նախորդ ամիս COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում հիվանդանոցային օղակի վրա 1․5 մլրդ դրամ է ծախսվել։ Այս ամիս գումարը, հավանաբար, ավելի մեծ կլինի, քանի որ վարակվածների թվի աճին զուգընթաց մեծանում է նաեւ հիվանդության բուժմամբ զբաղվող բուժհաստատությունների թիվը։ Այս մասին հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկման ժամանակ։

Նրա խոսքով՝ կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի շրջանակում ծախսվող գումարները պետական բյուջեից են՝ հատուկ ստեղծված հաշվեհամարից։

«Հաճախ այն հիմնադրամ կամ ֆոնդ են անվանում, բայց դա պետական բյուջեն է, որը ունի երկու աղբյուր։ Այո, եղել են նվիրատվություններ՝ մոտ 1 մլրդ 100 մլն-ի չափով, բայց մենք բյուջեից դրանից շատ անգամ ավելի ենք ծախսել, եւ այդ ծախսերը շարունակական են»,- ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում արդեն անցել է 15 հազարից. մեկ օրում 612 նոր դեպք է գրանցվել, կա 17 մահ։ Ընդհանուր առմամբ՝ հունիսի 12-ին հաստատվել է կորոնավիրուսի 15281 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 77656 (մեկ օրում արվել է 2267 թեստավորում): Փաստացի այս պահին բուժվում է 9298 անձ (ավելացել է 422-ով)։ 120 պացիենտ սպասում է հոսպիտալացման։

Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 5639 անձ, վերջին մեկ օրում 173 անձ: Մահացել է ընդհանուր 258 պացիենտ (ավելացել է 13-ով):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել