• Latest news

Կորոնավիրուսը կարող է սպառնալիք լինել ամբողջ նյարդային համակարգի համար

13 հունիսի, 2020  10:03

Կորոնավիրուսային ինֆեկցիան կարող է սպառնալիք ներկայացնել ամբողջ նյարդային համակարգի համար, նշված է COVID-19-ով պացիենտների մոտ նյարդաբանական ախտանիշների վերաբերյալ հոդվածում, որը հրապարակվել է Annals of Neurology-ում:

Հոդվածի հեղինակները՝ Northwestern Medicine-ի մասնագետները, պարզել են, որ COVID-19-ով հոսպիտալացված պացիենտների շուրջ կեսի մոտ նյարդաբանական ախտանիշներ են եղել, այդ թվում՝ գլխացավ, գլխապտույտ, ուշադրության կենտրոնացման դժվարություն, հոտառության եւ համի խանգարումներ, ջղակծկումներ, կաթվածներ, թուլություն եւ մկանային ցավեր:

«Կարեւոր է, որպեսզի բնակչությունն ու բժիշկներն իմանան, որ SARS-COV-2-ը կարող է նյարդաբանական ախտանիշներով դրսեւորվել դեռեւս մինչեւ ջերմության, հազի կամ շնչառական խնդիրների առաջանալը»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ, Northwestern University Feinberg School of Medicine-ի նյարդաբանության պրոֆեսոր, բժիշկ Իգոր Կորալնիկը:

Հոդվածում նկարագրված են տարբեր նյարդաբանական վիճակներ, որոնք կարող են առաջանալ COVID-19-ով պացիենտների մոտ, եւ դրանց ախտորոշման մեթոդները, ինչպես նաեւ հնարավոր ախտածին մեխանիզմները, հայտնում է technologynetworks.com-ը:

Հետազոտողների խոսքով՝ կորոնավիրուսային ինֆեկցիան կարող է ախտահարել ամբողջ նյարդային համակարգը, ներառյալ գլխուղեղը, ողնուղեղը, նյարդերը, մկանները: Գոյություն ունեն բազմաթիվ տարբեր պատճառներ, որոնց հետեւանքով COVID-19-ը կարող է առաջացնել նյարդաբանական դիսֆունկցիա: Քանի որ հիվանդությունը կարող է ախտահարել մի քանի օրգաններ (թոքեր, երիկամներ, սիրտ), ուղեղը տուժում է նաեւ օքսիգենացիայի անբավարարությունից կամ արյան մակարդելիության խանգարումներից, որոնք կարող են առաջացնել իշեմիկ կամ հեմոռագիկ կաթվածներ: Դրանից բացի, կորոնավիրուսը կարող է առաջացնել ուղեղի եւ ուղեղային թաղանթների ինֆեկցիա: Ի վերջո, ինֆեկցիային իմունային համակարգի ռեակցիան կարող է առաջացնել բորբոքում, որը կարող է վնասել ուղեղն ու նյարդերը:

Քանի որ COVID-19 կորոնավիրուսի նյարդաբանական դրսեւորումների առանձին հետեւանքների մասին գիտելիքները սահմանափակ են, Կորալնիկը եւ նրա գործընկերները ցանկանում են մի քանի պացիենտների հետեւել Neuro-COVID նոր ամբուլատոր կլինիկայում, որպեսզի պարզեն՝ նյարդաբանական խնդիրները ժամանակավո՞ր են, թե՞ մշտական: Այս հետազոտությունները անհրաժեշտ հիմք կապահովեն ախտորոշման, բուժման եւ COVID-19-ի նյարդաբանական շատ դրսեւորումների բուժման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել