• Latest news

Ո՞ր մթերքն է վնասակար լյարդի համար

14 հունիսի, 2020  16:39

Լյարդը կատարում է մի քանի կարեւոր գործառույթ օրգանիզմում՝ արտադրում է լեղի, դուրս բերում տոքսինները, սինթեզում ֆերմենտները, պահպանում վիտամինները եւ միկրոէլեմենտները: Սակայն կան մթերքներ, որոնք բացասաբար են ազդում լյարթի գործառույթների վրա, պնդում է դիետոլոգ Եվա Ռոդրիգեսը:

ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ՝ մթերքների «սեւ ցուցակում» առաջին տեղը զբաղեցնում է ալկոհոլը, որի՝ լյարդի վրա բացասական ազդեցության մասին հայտնի է դեռեւս վաղուց: Այն նաեւ կարող է առաջացնել լյարդի ճարպային հիվանդություն:

Ուլտրավերամշակված մթերքները, այդ թվում՝ թխվածքն ու հրուշակեղենը, նույնպես վնասակար են լյարդի համար, քանի որ դրանք նպաստում են ճարպային կուտակումների գոյացմանը լյարդի շրջանում եւ վիսցերալ ճարպակալման զարգացմանը (գոտկատեղի շրջանում ճարշի կուտակում, որն առողջության համար ամենավտանգավոր տարատեսակն է ճարպակալման):

Ֆասթֆուդը, կիսաֆաբրիկատները եւ սնեքերը, շաքարի ու աղի չափազանց շատ օգտագործումը նույնպես վնասակար է լյարդի առողջության համար:

Մասնագետը նաեւ խորհուրդ է տալիս կրճատել կարմիր մսի, մշակված մսային մթերքների, ինչպիսիք են երշիկներն ու նրբերշիկները, սերուցքի եւ սերուցքային կարագի, ինչպես նաեւ սննդակարգում ցանկացած բարձր յուղայնությամբ մթերքների օգտագործումը:

Լյարդի առողջությունը պահպանելու համար մասնագետները նաւ խորհուրդ են տալիս հրաժարվել ծխախոտից, թմրանյութերից, վերահսկել քաշը եւ պահպանել ֆիզիկական ակտիվության նորմալ մակարդակը: Ինչ վերաբերում է սննդակարգին, այն պետք է լինի բազմազան եւ ներառի հնարավորինս շատ տարբեր բանջարեղեն: Դիետոլոգը խորհուրդ է տալիս դառնահամով բանջարեղեն օգտագործել, ինչպիսին են բողկը, ծովաբողկը, սմբուկը:

Մասնագետի խոսքով՝ լյարդի աշխատանքի խախտման մասին կարող են վկայել այնպիսի ախտանշանները, ինչպես հոգնածությունը, ախորժակի կորուստը, այտուցվածությունը, որովայնում ցավերը, մեզի գույնի փոփոխությունը, սրտխառնոցն ու փսխումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է