• Latest news

Նոր գործիքը կարող է կանխատեսել COVID-19-ի դրական թեստի հավանականությունը

17 հունիսի, 2020  12:14

Քլիվլենդի կլինիկայից (ԱՄՆ) գիտնականները գործիք են մշակել, որը կարող է կանխատեսել COVID-19-ի դրական թեստի հավանականությունը: Հետազոտությունը նախնական հրապարկվել է Chest ամսագրում, փոխանցում է Lenta.ru-ն:

Վերլուծելով COVID-19-ով մոտ 12 հազար պացիենտների հիվանդության պատմությունները՝ գիտնականներն առանձնացրել են օրինաչափություններ, որոնք բացատրում են կորոնավիրուսից արդյունավետ պաշտպանության մեթոդները: Նրանք նաեւ հայտնաբերել են 16 դեղամիջոցներ եւ դեղամիջոցների երեք համակցություններ, որոնք կարող են օգտագործվել կորոնավիրուսի բուժման եւ կանխարգելման դեպքում:

«Օրինակ՝ մեր հետազոտությունները ցույց են տվել, որ մելատոնինը նվազեցնում է COVID-19-ի թեստավորման դրական արդյունք ստանալու հավանականությունը»,- ասել է հետազոտության ղեկավար բժիշկ Մայքլ Կատանը:

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ թոքակոկային պատվաստանյութ եւ գրիպի դեմ պատվաստանյութ ստացածները վարակվելու ավելի մեծ հավանականություն ունեն, քան պատվաստում չստացած մարդիկ: Մասնագետները, սակայն, ընդգծել են, որ այս եզրահանգումները լրացուցիչ ստուգման կարիք ունեն:

«Մեր կատարած եզրակացությունները հաստատել են ռիսկի մի քանի գործոններ, օրինակ՝ տարեց տղամարդիկ մյուս սոցիալական խմբերից ավելի շատ են ենթակա կորոնավիրուսով հիվանդանալուն»,- նշել է Կատանը:

Նա հայտնել է մի քանի հետաքրքիր համահարաբերակցությունների մասին, որոնք, սակայն, պատճառահետեւանքային կապ չունեն եւ ապրոբացիայի կարիք ունեն:

Գիտնականները ստեղծել են նաեւ առցանց հաշվիչ, որը կարող է կանխատեսել COVID-19 հիվանդության հավանականությունը: Գործիքն աշխատում է մարդու մասին տվյալների հիման վրա, որոնք ներառում են տարիքը, սեռը, էթնիկ պատկանելությունը, քրոնիկ հիվանդությունների առկայությունը կամ բացակայությունը եւ բնակության տարածաշրջանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել