• Latest news

Բժիշկները տղամարդու միզապարկից լիցքավորման սարք են հանել (ֆոտո)

19 հունիսի, 2020  13:26

Հնդկաստանում բժիշկները տղամարդու միզապարկից հանել են բջջային հեռախոսի  60-սանտիմետրանոց լիցքավորման սարք: Լիցքավորման սարքի լարը պարզ երեւում է ռենտգենյան պատկերում:

Ինչպես հայտնում է metro.co.uk-ը, 30-ամյա պացիենտը Guwahati հիվանդանոց է դիմել փորի ցավերով: Նրան 2 օր տվել են թուլացնող դեղամիջոցներ, բայց ցավը չի անցել: Բժիշկներին ավելի ուշ միզապարկում հայտնաբերել են լիցքավորման սարքի երկար լարը, որը հնարավոր է առանց դժվարության տեսնել ռենտգեն պատկերում:

Պացիենտն ինքը ասել է, թե լարն իբր կուլ է տվել, բայց բժիշկները կարծում են, որ լարը միզապարկում է հայտնվել միզուկի միջոցով՝ իրեն «սեռական բավարարվածություն» պատճառելու պացիենտի փորձի հետեւանքով: Անցյալում այս նույն պացիենտը հիվանդանոցում էր հայտնվել «կուլ տված ականջակալների» պատճառով:

Միզապարկից լիցքավորման սարքը հանելու համար բժիշկները ստիպված էին կատարել 45 րոպե տեւողությամբ վիրահատություն: Բժիշկներից մեկը խոստովանել է, որ 25-ամյա կարիերայի ընթացքում ոչ մի նման բան չէր տեսել: Վիրահատությունից հետո պացիենտը հիվանդանոցում է անցկացրել 3 օր, որից հետո դուրս է գրվել:

Լուսանկարը՝ Newslions / SWNS

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել