• Latest news

Ուղեղի վնասվածքի պատճառով կինը սկսել է խոսել 4 օտարալեզու շեշտադրումներով

22 հունիսի, 2020  21:22

Անգլիայի Էսեքս կոմսությունից Էմիլի Էգանը սկսել է խոսել չորս օտար լեզուների, այդ թվում՝ ռուսերենի շեշտադրումներով: Այս մասին հայտնում է Times Now News-ը:

Ինչպես պատմում է lenta.ru-ն, առաջին ախտանիշը, որը հայտնվել է Էմիլի մոտ, գլխացավերն են եղել: Մի քանի շաբաթ անց նրա խոսքը դարձել է դանդաղ եւ անհոդաբաշխ: Կասկածելով ինսուլտ՝ նա գնացել է հիվանդանոց, որտեղ նրան ԿՏ եւ ՄՌՏ են արել: Ինսուլտը չի հաստատվել, եւ 3 շաբաթ անց նա դուրս է գրվել, բայց մինչ այդ Էմիլին ամբողջովին կորցրել է ձայնն ու խոսելու ունակությունը: Փորձագետներն անցկացրել են բազմաթիվ զննումներ, սակայն այդ խնդիրների պատճառն այդպես էլ չեն գտել։

Ավելի ուշ Էմիլին իր զուգընկերոջ հետ արձակուրդ է մեկնել Թաիլանդ։ Ճանապարհորդության հինգերորդ օրը նա կրկին սկսել է խոսել, սակայն ձեռք է բերել արեւելաեվրոպական շեշտադրում։ Երբեմն նրա շեշտադրումները փոխվել են ֆրանսիականի եւ իտալականի, իսկ երբ սթրեսի մեջ է եղել՝ ռուսականի։ Երբ նա շատ է հոգնել, կրկին չի կարողացել խոսել։

Որոշ ժամանակ անց Էմիլիին, վերջապես, «օտարալեզու շեշտադրման համախտանիշ» են ախտորոշել։ Դա խոսքի հազվադեպ խանգարում է, ինչը ուղեղի վնասման հետեւանք է։

«Ամբողջ այս փորձը հոգնեցուցիչ եւ չափազանց ճնշող էր։ Փոխվել է ոչ միայն իմ շեշտադրումը։ Ես նախկինի պես չեմ խոսում ու չեմ մտածում։ Ես չեմ կարողանում այնպես նախադասություն կազմել, ինչպես դա կանեի մինչեւ հիվանդությունը։ Այժմ ես գրում եմ այլ կերպ, եւ իմ ամբողջ բառապաշարը փոխվել է։ Իմ անգլերենը վատացել է, թեեւ ամբողջ կյանքում ապրում եմ Մեծ Բրիտանիայում»,- պատմել է Էմիլին։

Օտարալեզու շեշտադրման պատճառով արտասահմանցիները սկսել են նրան վատ վերաբերել։

«Մի տղամարդ սուպերմարկետում բղավեց վրաս։ Նա ասում էր, որ իմ նման արտասահմանցիների պատճառով մեզ մոտ կորոնավիրուս է»,- բողոքել է նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել