• Latest news

Կորոնավիրուսի դեմ հակամարմինները 2 ամիս անց կարող են անհետանալ. հետազոտություն

26 հունիսի, 2020  09:54

Նոր կորոնավիրուսով վարակվելուց հետո արտադրվող հակամարմինները օրգանիզմից կարող են անհետանալ արդեն 2 ամիս անց: Այս մասին նախազգուշացնում են Chongqing Medical University-ի չինացի գիտնականները, որոնց նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Medicine ամսագրում:

Հետազոտության հեղինակները համեմատել են ինֆեկցիան տարած ավելի քան 70 մարդու իմունային ռեակցիաները, հայտնում է ABC News-ը: Պարզվել է , որ հիվանդության ասիմպտոմ ընթացքով պացիենտների 40 տոկոսը եւ նրանցից 13 տոկոսը, ում մոտ ախտանիշներ են եղել, որոշ ժամանակ անց հակամարմիններից զրկվել են:

Գիտնականների խոսքով՝ այս տվյալները վկայում են, որ մարդկանց օրգանիզմները մշակում են կորոնավիրուսից պաշտպանության տարբեր աստիճաններ, եւ դրա դեմ իմունիտետի տեւողությունը դեռեւս պետք է ավելի մանրամասն հետազոտվի:

Գիտնականները զգուշացնում են, որ ոչ մի դեպքում չի կարելի «իմունային անձնագրեր» տալ COVID-19-ից առողջացածներին կամ նրանց թույլ տալ ճանապարհորդել կամ աշխատանքի վերադառնալ, քանի որ անգամ հակամարմինների առկայությունը դեռեւս չի նշանակում «վերավարակման անընկալունակություն»:

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդական, պրոֆեսոր Քերոլ Սիկորան պնդում է, որ նոր կորոնավիրուսով վարակված պացիենտներից միայն 10 տոկոսի մոտ են մշակվում այդ վիրուսի դեմ հակամարմիններ:

Ավելին՝ մյուս գիտնականները եւս նշում են, որ պացիենտներից շատերի մոտ հակամարմիններ կա՛մ ընդհանրապես չեն արտադրվում, կա՛մ անհետանում են առողջանալուց հետո կարճ ժամանակ անց: Մասնագետներն ուսումնասիրելով Ուհան քաղաքի բուժաշխատողների մոտ իմունիտետի հայտնվելը՝ նկատել են, որ հակամարմիններ են եղել հետազոտվող բժիշկներից միայն 4 տոկոսի մոտ, չնայած 23 հազարից մեկ քառորդից ոչ պակասը կարող էր կորոնավիրուսով վարակվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել