• Latest news

Ո՞ր տներում է կորոնավիրուսով վարակվելու ռիսկն ավելի բարձր

28 հունիսի, 2020  16:19

Հղի կանայք 3 անգամ ավելի հաճախ են վարակվում կորոնավիրուսով բազմամարդ տներում, պարզել են Columbia University Irving Medical Center-ից մասնագետները, որոնք հետազոտել են ծննդկանների շրջանում կորոնավիրուսի թեստավորման արդյունքները, որոնք հոսպիտալացվել էին Նյու Յորքում մարտի 22-ից ապրիլի 21-ն ընկած ժամանակահատվածում՝ հենց այդ ժամանակ էր քաղաքում գրանցվել համաճարակի գագաթնակետը:

medportal.ru-ի հաղորդմամբ՝ մասնագետների տեսադաշտում հայտնված կանանցից 396-ից ախտորոշումը հաստատվել էր 71-ի մոտ, ինչը 17,9 տոկոսն է:

Այնուհետեւ մասնագետները վերլուծել էին ծննդկանների տան հասցեներն ու պարզել, որ խիտ բնակեցված տներում (սենյակում մեկից ավելի մարդ) եւ շենքերում բնակվող կանանց շրջանում վարակվելու հավանականությունը 3 անգամ ավելի բարձր է, քան ավելի բարեկեցիկ վայրերում կանանց մոտ: Այն շրջաններում, որտեղ բնակվում էին վարակված ծննդկանները, գրանցվել էր նաեւ գործազրկության բարձր մակարդակ:

«Մեր հետազոտությունը ցույց է տալիս սոցիալ-տնտեսական կարգավիճակը եւ միեւնույն տարածքում բնակչության մեծ թվի միջեւ կապը վարակվելու բարձր ռիսկի տեսանկյունից: Դա բացատրում է, թե ինչու են աֆրոամերիկացիներն ու լատինոամերիկացիները, որոնք ապրում են աղքատ թաղամասերում, ավելի շատ հակված վարակվել կորոնավիրուսով»,-ասել էԿոլումբիայի համալսարանից գինեկոլոգիայի եւ մանկաբարձության ամբիոնի դոցենտ Ալեքսանդր Մելամեդը:

Գիտնականները նաեւ պարզել են, որ կորոնավիրուսի տարածման վրա անմիջականորեն ազդում է առանձին տներում եւ թաղամասերում բնակչության խտությունը:

«Նյու Յորքում բնակչության ամենամեծ խտությունն է՝ ի տարբերություն ԱՄՆ բոլոր քաղաքների, սակայն մեր հետազոտությունը ցույց է տվել, որ վարակվելու ռիսկերն առավելապես կապված են առանձին տներում եւ թաղամասերում բնակության պայմանների հետ»,-ասել է հետազոտության համահեղինակ, դոկտոր Սինտիա Գյամֆի Բաներմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել