• Latest news

Գիտնականները շաքարախտի դեմ պայքարի անսպասելի միջոց են առաջարկել

30 հունիսի, 2020  21:28

Դիմացկունության համար երկարատեւ Ֆիզիկական վարժությունները ոչ միայն օգնում են կանխել նյութափոխանակության քրոնիկ հիվանդությունների զարգացումը (ինչպիսին 2-րդ տիպի շաքարախտը կամ մետաբոլիկ համախտանիշն է), այլ նույնիսկ օգնում են դրանց դեմ պայքարել: Այսպիսի եզրահանգման են եկել Շվեդիայի Կարոլինայի ինստիտուտի եւ ԱՄՆ Սան Դիեգոյի համալսարանի գիտնականները: Նրանց նոր ուսումնասիրությունը հրապարակվել է Cell Reports ամսագրում:

Հետազոտության ընթացքում 9 տղամարդ եւ 9 կին երկար ժամանակ (առնվազն 15 տարի) զբաղվել են վազքով, հեծանվավազքով եւ դիմացկունության այլ վարժություններով: Հետազոտությանը մասնակցել են նաեւ 7 տղամարդիկ, ովքեր պարբերաբար ուժային մարզումներ են կատարել։

Գիտնականները անցկացրել են կամավորների կմախքի մկանային հյուսվածքների բիոպսիա, եւ ստացված նմուշներից որոշել են տրանսկրիպտները` ՌՆԹ բոլոր մոլեկուլների ամբողջությունը, որոնք գեների գործունեության անմիջական արդյունք են եւ մասնակցում են համապատասխան սպիտակուցների կենսասինթեզին: Ստացված տվյալները համեմատվել են փորձարկվող խմբի մարդկանց տվյալների հետ, ովքեր վարել են նստակյաց ապրելակերպ:

Պարզվել է, որ հաճախակի վարժությունները փոխում են կանանց մոտ 1711 նյութափոխանակության գեների եւ տղամարդկանց մոտ 1097 գեների ակտիվությունը՝ համեմատած փորձարկման ենթարկվող խմբի հետ: Դիմացկունության համար մարզումները, ինչպես պարզվել է, զգալիորեն ուժեղացնում են տրիկարբոքսինաթթվի ցիկլի (Կրեբսի ցիկլ) հետ կապված գործընթացները, որոնք առանցքային դեր են խաղում նյութափոխանակության գործընթացում:

Ուժային վարժություններ կատարող մարդկանց մոտ փոխվել է միայն 26 գենի ակտիվությունը, սակայն գիտնականները նշել են, թե դա բոլորովին էլ չի նշանակում, որ նման մարզումներն արդյունք չեն տալիս՝ դրանք կարող են ուղղակիորեն ազդել սպիտակուցների ակտիվության, այլ ոչ թե գեների էքսպրեսիայի վրա:

Մասնագետները ստացած արդյունքները համեմատել են նաեւ այն մարդկանց գեների ակտիվության փոփոխության տվյալների հետ, ում մոտ արդեն ախտորոշվել է մետաբոլիկ համախտանիշ եւ 2-րդ տիպի շաքարախտ: Փորձարկման ենթարկվողները 6-12 ամիս կատարել են վարժություններ, որից հետո գեների էքսպրեսիայի պատկերը նման է եղել նրան, ինչը նկատվել է երկար տարիներ դիմացկունության վարժություններ կատարող մարդկանց մոտ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է