• Latest news

Աղտոտված օդը կարող է պատասխանատու լինել աշխարհում սրտի եւ գլխուղեղի կաթվածների 14 տոկոսի համար. հետազոտություն

1 հուլիսի, 2020  09:48

Աղտոտված օդը կարող է լինել սրտի եւ անոթների հիվանդությունների զարգացման ռիսկի լուրջ գործոն. սրտի եւ գլխուղեղի կաթվածների 14 տոկոսը զարգանում է աղտոտված օդի բացասական ազդեցության հետեւանքով: Այս մասին վկայում է խոշոր հետազոտությունը, որը հրապարակվել է The Lancet Planetary Health-ում:

Գիտնականների խոսքով՝ աղտոտված օդի երկարատեւ ազդեցությունը կարելի է համարձակորեն համարել սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացման ռիսկի էական ինքնուրույն գործոն: Ավելին՝ եթե օդը նույնիսկ մի փոքր մաքրվի, մարդկանց առողջությունը զգալիորեն կբարելավվի, կարծում են գիտնականները:  

Հետազոտությունն ընդգրկել է 15 տարվա տվյալները: Դրանք տեղեկություններ են ներառում 21 երկրներից 35-ից մինչեւ 70 տարեկան գրեթե 160 հազար մարդկանց մասին: Յուրաքանչյուր մասնակցին հետազոտել են ոչ պակաս 9 տարի: Առավել զգալի կապ է հայտնաբերվել աղտոտված օդի եւ կաթվածի հավանականության միջեւ:

Գիտնականները հաշվարկել են, որ օդի մեջ 2,5 միկրոմետր տրամագծով (PM 2,5) մասնիկների խտության 10 տոկոսով մեծանալու դեպքում մարդիկ 5 տոկոսով ավելի հաճախ են բախվում սիրտ-անոթային հիվանդությունների: Գիտնականների խոսքով՝ իրավիճակն ավելի լուրջ է, քան կարելի էր ենթադրել. այդպիսի աղտոտման հետ կարելի է կապել աշխարհում սրտի եւ գլխուղեղի կաթվածների 14 տոկոսը:

«Եթե նվազեցնեք մթնոլորտային օդի աղտոտվածությունը, ապա կհայտնաբերեք բնակչության շրջանում սրտի եւ անոթների առողջության բարելավում»,- ասել է Oregon State University-ից համաճարակաբան Փերի Հայսթեդը:

Նախկինում կարծիք կար, որ սրտի առողջության համար օդը մաքրելու օգուտը զգալի կլինի միայն այն երկրներում, որտեղ աղտոտման մակարդակը չափից ավելի բարձր է: Սա առաջին հերթին վերաբերում էր զարգացող երկրներին: Հիմա պարզվել է, որ դա տարածվում է եկամտի ցանկացած մակարդակով երկրի վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել