• Latest news

Ինչո՞վ է վտանգավոր նոր կթած տաք կաթը

1 հուլիսի, 2020  21:11

Չպաստերիզացված նոր կթած տաք կաթը կարող է լինել հակաբիոտիկների հանդեպ կայուն բակտերիաների աղբյուր: Այս մասին հաղորդվում է Դեւիսում Կալիֆոռնիական համալսարանի (ԱՄՆ) մասնագետների հետազոտության մեջ, որը հրապարակվել է Microbiome ամսագրում:

Հում կաթի մեջ հաճախ կարելի է գտնել մեծ քանակությամբ բակտերիաներ, որոնք անընկալունակ են հակաբիոտիկների նկատմամբ: Գիտնականների կարծիքով՝ եթե կաթը մնում է սենյակային ջերմաստիճանի պայմաններում, դրա մեջ բակտերիաներն ակտիվորեն բազմանում են, իսկ այդպիսի կաթը գործածելու դեպքում դրանք հայտնվում են մարդու օրգանիզմի մեջ եւ կարող են հրահրել բազմաթիվ ինֆեկցիոն հիվանդությունների զարգացում:

Գիտնականների խոսքով՝ ԱՄՆ բնակիչների մոտ 3 տոկոսը գործածելուց առաջ հում կաթը չի եռացնում, քանի որ համոզված է, որ այն ունի օգտակար պրոբիոտիկների հարուստ պաշար: Ավելին՝ նրանց մեծ մասը չի կասկածում, որ հում կաթը կարող է վտանգավոր լինել:

Նշված գիտնականները հետազոտության շրջանակում անալիզի են ենթարկել պաստերիզացված եւ չպաստերիզացված կաթի 2034 նմուշներ: Հետազոտության առաջատար հեղինակ Ցզինսին Լյուն նշել է, որ ինքն ու իր գործընկերները հում կաթի նմուշներում չեն հայտնաբերել օգտակար բակտերիաների մեծ քանակություն: Փոխարենը՝ դրա մեջ պոտենցիալ վտանգավոր բակտերիաները փոքրաթիվ չեն, հատկապես եթե կաթը թոթղնում են սենյակային ջերմաստիճանի պայմաններում:

«Մենք չենք ցանկանում ձեզ վախեցնել: Եթե ցանկանում եք շարունակել խմել հում կաթ, ապա այն պահեք սառնարանի մեջ»,- խորհուրդ է տվել գիտնականը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել