• Latest news

Նոր մահացու վիրուսի պատճառով հազարավոր կենդանիներ են ոչնչացել

2 հուլիսի, 2020  13:48

Ճագարների հեմոռագիկ հիվանդության մահացու վիրուսը (RHDV2) ԱՄՆ-ում արդեն հազարավոր կենդանիների է սպանել: Business Insider-ը հայտնում է, որ մի քանի անասնաբույժներ հիվանդությունն անվանում են «ճագարային Էբոլա», քանի որ վիրուսը Էբոլայի տենդի նման ախտահարում է ճագարների օրգաններն ու հյուսվածքները, ինչն առաջացնում է ներքին արյունահոսություն եւ մահվան հասցնում:

Մասնագետների խոսքով՝ կենդանիների վարակված լինելու միակ արտաքին նշանը հաճախ ի հայտ է գալիս նրանց մահվանից հետո, երբ քթից հանկարծ սկսում է արյուն հոսել:

ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը ապրիլից RHDV2 հիվանդության դեպքեր է հաստատել Արիզոնայում, Կալիֆոռնիայում, Կոլորադոյում, Նեւադայում, Յուտայում, Տեխասում եւ Նյու Մեքսիկոյում:

Մասնագետների տվյալներով՝ վիրուսը տարածվում է արյան, կղանքի եւ մեզի միջոցով: Անասնաբույժների խոսքով՝ այն վտանգավորության աստիճանով գերազանցում է նոր տեսակի կորոնավիրուսը, քանի որ վարակված կենդանին 90 տոկոս դեպքերում սատկում է:

RHDV2 վիրուսը, սակայն, ըստ այսօր ունեցած տվյալների, մարդկանց, կատուներին եւ շներին վտանգ չի ներկայացնում: Բայց այն կարող է մակերեւույթներին եւ հագուստի վրա պահպանվել 3,5 ամիս:

Նշենք, որ այս վիրուսը գրանցել են նաեւ անցյալում. 2018 թվականին այն տնային ճագարների մոտ հայտնաբերել են Օհայո նահանգում, 2019-ի ամռանը՝ Վաշինգտոնում, իսկ ընթացիկ տարվա փետրվարին՝ Նյու Յորքում:

Ավելին՝ վարակման դեպքեր են գրանցել նաեւ Ֆրանսիայում, Ավստրալիայում եւ Կանադայում: Իսկ առաջին անգամ այս ինֆեկցիայի մասին հայտնի է դարձել 1984 թվականին, երբ ճագարներ են հիվանդացել Չինաստանում:

Ներկայիս համաճարակը, սակայն, հարուցում է մասնագետների հատուկ տագնապը, քանի որ վիրուսն առաջին անգամ ձեռնասուն դարձված կենդանիներից անցել է վայրի ճագարներին եւ նապաստակներին: Այս վիրուսի դեմ պատվաստանյութ առայժմ չկա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է