• Latest news

Ասթմայի դեմ դեղամիջոցը կարող է արդյունավետ լինել Ալցհեյմերի հիվանդության ժամանակ

2 հուլիսի, 2020  15:07

Ասթայի դեմ տարածված դեղամիջոցը՝ սալբուտամոլը, կարող է արդյունավետ լինել Ալցհեյմերի հիվանդության ժամանակ: Նման եզրակացության են եկել Lancaster University-ի գիտնականները, հաղորդում է news-medical.net-ը:

Գիտնականների խմբի կողմից անցկացված in-vitro ծավալուն փորձերը ցույց են տալիս, որ սալբուտամոլն արդյունավետորեն նվազեցնում է տաու սպիտակուցի կուտակումը, որը հայտնաբերվում է մարդու ուղեղում Ալցհեյմերի հիվանդության հետ: Այդ միկրոսկոպիկ նյութերը, որոնք կուտակվում են նեյրոֆիբրիլյար կծիկներոում, հանգեցնում են նեյրոնների ապակայունացմանն ու ուղեղի բջիջների մահվան, ինչն էլ կարող է նպաստել հիվանդության զարգացմանը:     

Հետազողները կարծում են, որ սալբուտամոլը գործակցում է վաղ փուլում տաու կուտակումների հետ՝ նվազեցնելով առաջնային միջուկ ձեւավորելու ունակությունը:

«Մեր աշխատանքը նշում է կրկնակի բժշկական կիրառման համար դեղամիջոցի վերաուղղորդման ազդեցությունը: Դա ենթադրում է նոր թերապեւտիկ ռազմավարություն: Սալբուտամոլն արդեն ծավալուն ստուգումներ է անցել, եւ եթե հետագա հեռազոտությունները բացահայտեն Ալցհեյմերի հիվանդության զարգացմանը խոչընդոտելու ունակությունը, ապա այդ դեղամիջոցը կարող է մեկ քայլ առաջ դառնալ՝ կրճատելով նոր դեղամիջոցի մշակման համար ժամանակն ու ռեսուրսները»,-ասել է Լանկաստերի համալսարանից բժիշկ, հետազոտության առաջատար հեղինակ Դեւիդ Թաունսենդը:

Նշենք, որ Ալցհեյմերի հիվանդություն է ախտորոշվել աշխարհում ավելի քան 47 մլն մարդու մոտ: Մասնագետների կանխատեսմամբ՝ մինչեւ 2050 թվականը հիվանդների թիվը կհասնի արդեն 130 միլիոնի:

Այդ հիվանդության դեմ արդյունավետ դեղամիջոցներ դեռ չկան:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է