• Latest news

Գիտնականները հայտնել են կորոնավիրուսի նոր վտանգավոր հատկության մասին

3 հուլիսի, 2020  10:59

SARS-CoV-2 կորոնավիրուսը կարող է առաջացնել էնդոկրինային համակարգի խանգարում, ինչն իր հերթին կարող է խորացնել համապատասխան խանգարումներով պացիենտների վիճակը: Այսպիսի եզակացություն են կատարել Շրի Լանկայի Ազգային հիվանդանոցի մասնագետները, հաղորդվում է EurekAlert!-ում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ:

Մասնագետներն ուսումնասիրել են մարդկանց առողջական վիճակը, որոնք վարակվել էին SARS-CoV-1 վիրուսով, որը դարձել էր 2003 թվականին ատիպիկ թոքաբորբի բռնկման պատճառը, հայտնում է Lenta-ն: Հիվանդությունը հաղթահարելուց հետո պացիենտներից շատերի մոտ զարգացել էր հետվիրուսային համախտանիշ՝ նրանց երկար ժամանակ անհանգստացրել էր հոգնածությունը, ինչը մասամբ կարող էր առաջանալ մակերիկամների ֆունկցիայի խանգարման հետեւանքով, որի դեպքում բավարար մակարդակով կորտիզոլ չի արտադրվում: Իսկ դա կարող էր առաջացնել հիպոֆիզար համակարգի աշխատանքի խափանում, որը կարգավորում է մակերիկամները: Պացիենտների մոտ դա կարգավորվել է մեկ տարվա ընթացքում:

SARS-CoV-2 նոր կորոնավիրուսի ախտածին հատկությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ ախտածինը կապվում է մարդու բջջային ռեցեպտոր ACE2-ի հետ, որն ակտիվ է մեծ թվով հյուսվածքներում, այդ թվում՝ էնդոկրինային համակարգի: Այն վարակում է բջիջները՝ առաջացնելով հորմոնների արտադրման խանգարումներ:

Գիտնականների խոսքով՝ կորտիզոլի դեֆիցիտի թեստավորումը եւ պացիենտների բուժումը ստերոիդներով կարող է դառնալ COVID-19-ի դեմ պայքարի կենսականորեն կարեւոր ռազմավարություն: COVID-19-ով ծանր հիվանդների շրջանում մահացության նվազման առումով իր արդյունավետությունն արդեն ապացուցել է դեքսամետազոն ստերոիդը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ