• Latest news

Կարո՞ղ են արդյոք հոդերը իսկապես ցավալ վատ եղանակին

4 հուլիսի, 2020  18:41

Շատերը պնդում են, որ վատ եղանակին հոդացավերն ուժեղանում են: Արտրիտ ունեցող որոշ հիվանդներ նույնիսկ պնդում են, որ հոդացավտ ցավը կարող է կանխատեսել եղանակի փոփոխություն կանխատեսել: Բայց արդյո՞ք կա կապ հոդերի եւ եղանակի միջեւ:

Մանչեսթերի համալսարանի գիտնականները մետաավերլուծություն են իրականացրել՝ հասկանալու համար, թե որքանով են հավաստի եղանակի նկատմամբ հոդերի զգայունության մասին հայտարարությունները: Նրանք մոտ 4000 հրապարակում են վերլուծել այս թեմայով, իսկ իրենց կատարած աշխատանքի արդյունքները հրապարակել են Pain ամսագրում։

Պարզվել է, որ ուսումնասիրությունների 63 տոկոսը ասում է կապի մասին եղանակի եւ քրոնիկ ցավի միջեւ: Առաջին հայացքից սա կարող է համոզիչ թվալ, սակայն խնդիրն այն է, որ հետազոտության կոնկրետ տվյալները զգալիորեն տարբերվում էին, դրանք «կետային» էին: Օրինակ, նրանցից ոմանք վկայում են եղանակի միայն մեկ ասպեկտի (ասենք՝ ջերմաստիճանի) եւ ցավի միայն մեկ տեսակիի (օրինակ՝ օստեոարթրիտի դեպքում) միջեւ կապի մասին։

Մետավերլուծության առավել հուսալի եզրակացությունն այն էր, որ քամու ուղղությունը որեւէ կերպ չի ազդում ցավի վրա՝ ոչ թուլացնում է, ոչ էլ ուժեղացնում: Մնացած տվյալները բավարար չէին եզրակացություններ անելու համար:

Հետազոտության արդյունքում գիտնականներն արձանագրել են, որ դեռ հնարավոր չէ վստահորեն ասել, որ եղանակն իսկապես կարող է ազդել հոդերի վրա եւ ավելացնել ցավը: Ըստ հեղինակների՝ այս հանելուկը կօգնեն գուշակել միայն լայնամասշտաբ որակական հետազոտությունները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է