• Latest news

ԱՀԿ-ն դադարեցրել է կորոնավիրուսի բուժման համար հիդրօքսիքլորոքինի եւ ՄԻԱՎ-ի դեմ դեղամիջոցների փորձարկումները

6 հուլիսի, 2020  17:25

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դադարեցրել է կորոնավիրուսի բուժման համար լոպինավիրի եւ ռիտոնավիրի կլինիկական փորձարկումները: Ինչպես նաեւ «սեւ ցուցակում» է հիդրօքսիքլորոքինը, որը համարվում էր կորոնավիրուսի դեմ պայքարում արդյունավետ դեղամիջոց: Այս մասին ասվում է ԱՀԿ-ի կայքում:

Այդ դեղամիջոցների փորձարկումները դադարեցնելու որոշումն ընդունվել է «Սոլիդարության թեստեր» կոմիտեի խորհուրդներով:

Մասշտաբային հետազոտության շրջանակում մասնագետները կորոնավիրուսով վարակված եւ այդ դեղամիջոցները ստացած հազարավոր պացիենտների մահացության համեմատական անալիզ են անցկացրել:

Հետազոտությունների նախնական տվյալները ցույց են տվել, որ հիդրօքսիքլորոքինն ու լոպինավիր/ռիտոնավիրը արդյունավետ չեն, ինչպես համարվում էր:

Կազմակերպության հայտարարության մեջ ասվում է, որ փորձարկումները դադարեցնելու որոշումը վերաբերում է միայն հոսպիտալացված պացիենտներին եւ չի ազդում դրանց արդյունավետության մասին այլ հնարավոր հետազոտությունների վրա:

   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել