• Latest news

Բերանի խոցեր. մասնագետները կորոնավիրուսի մեկ այլ ախտանիշ են նշել

7 հուլիսի, 2020  10:57

Կորոնավիրուսը կարող է մի շարք բորբոքային պրոցեսներ առաջացնել հիվանդների բերանի խոռոչում, նախազգուշացնում են ատամնաբույժները Բրազիլիայում:

«Լենտա»-յի փոխանցմամբ՝ մասնագետների կարծիքով, կոոնավիրուսը խոցերի եւ ճարպագնդերի, ինչպես նաեւ լեզվի վրա ճքերի պատճառ է դարձել հոսպիտալացված տարեց հիվանդներից մեկի մոտ: Այս հիվանդի հետ աշխատող բժիշկները եզրակացրել են որ դա երկրորդական վնասվածքներ են, որոնք առաջանում են կորոնավիրուսի հետեւանքով առողջության համակարգային վատթարացումից։

Գիտնականները նաեւ հայտարարել են, որ կորոնավիրուսի՝ օռալ նշանների եւ ախտանիշների շարքում կարող է համային խանգարում հանդիպել, կետային արյունազեղում, քանդիոզ, տրավմատիկ խոցեր եւ լեզվի եւ բերանի խոռոչի լորձաթաղանթի այլ զանազան վնասվածքներ։

Ինչպես իր հերթին հայտնել է Մոսկվայի առաջին պետական ​​բժշկական համալսարանի բուժական ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ Սեկենովա Իրինա Մակեեւան, կորոնավիրուսով եւ շաքարային դիաբետով հիվանդները հաճախ բողոքում են չորությունից բերանում։ Այս ախտանիշը կարող է դեղերի կողմնակի ազդեցություն լինել, որոնք օգտագործվում են վարակի բուժման համար:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել