• Latest news

Գիտնականները երիկամների քարերը հեռացնելու նոր միջոց են առաջարկել

8 հուլիսի, 2020  23:36

Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս երիկամների քարերը տեղաշարժել ուլրաձայնի միջոցով: Այդ տեխնոլոգիան դեռ փորձարկել են կենդանիների վրա, սակայն գիտնականները վստահ են, որ դրա օգնությամբ հնարավոր է դուրս բերել քարերը: Նոր հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences-ում:

Ինչպես հայտնում է Medportal-ը, երիկամների քարերը կարող են ինքնուրույն դուրս գալ տարբեր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ:

Կա մի քանի միջոց: Մինչեւ 2 սմ ոչ մեծ քարերը կարելի է փշրել հարվածալիքային թերապիայի միջոցով: Ավելի խոշորները սովորաբար կատետերի տեղադրում են պահանջում կամ նունյիսկ վիրահատություն: Բոլոր դեպքերում քարերի մասնիկները կարող են մնալ երիկամներում կամ միզածորանում եւ առաջացնել նորերը:

Վաշինգտոնի համալսարանի գիտնականներն ուսումնասիրում են օրգանզիմից քարերի դուրսբերման հնարավորությունն ավելի մեղմ ուլտրաձայնային ալիքների  շնորհիվ:

Նախ նրանք ոչ մեծ հետազոտություն են անցկացրել մարդկանց վրա, որի ժամանակ ուլտրաձայնի շնորհիվ տեղաշարժել են ոչ մեծ քարերը՝ օգնելով դրանց դուրս գալ մեզի հետ:

Այժմ գիտնականներին նույն խումբը մշակել է ավելի հստակ մեթոդ. ուլտրաձայնային ալիքները «օղակ» են ձեւավորում քարերի շուրջ, եւ դրա շնորհիվ քարերը հրվում են առաջ:

Բուժման այդ մեթոդը դեռ փորձարկվել է 3 խոզերի վրա, որոնք փորձի ժամանակ անզգայացման վիճակում են եղել: Իրական երիկմայային քարերի փոխարեն օգտագործվել են ապակե գնդակներ, որոնք տեղադրվել են միզապարկի մեջ: Գնդակների տեղաշաժի ճշգրտությունը կազմել է 90%:

Գիտնականները նշում են, որ ապակե գնդակները տեղաշարժը կարող է ավելի հեշտ լինել, քան իրական քարերը: Սակայն նրանք վստահ են, որ այդ տեխնոլոգիան կզարգանա, եւ մոտ ապագայում հաջողությամբ կկիրառվի մարդկանց մոտ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է