• Latest news

Ո՞ր մթերքներից է ցանկալի հրաժարվել բարձր խոլեստերին ունեցող մարդկանց

9 հուլիսի, 2020  11:07

Բարձր խոլեստերին ունեցող մարդկանց սովորաբար խորհուրդ է տրվում նվազեցնել հագեցած ճարպի քանակն իրենց սննդակարգում. համարվում է, որ դա օգնում է ավելի լավ վերահսկել խոլեստերինը եւ նվազեցնում է սրտի հիվանդությունների ռիսկը: Այնուամենայնիվ, նոր ուսումնասիրությունը ցույց է տվել այս խորհուրդների ոչ նպատակահարմարությունը:

Ըստ Medical Express-ի՝ Հարավային Ֆլորիդայի համալսարանի գիտնականները պարզել են, որ ընտանեկան հիպերխոլեստերինեմիան (գենետիկ հիվանդություն, որի ժամանակ մարդկանց խոլեստերինի մակարդակը միջինից 2-4 անգամ ավելի բարձր է) կենդանական ծագման մթերքներից, ինչպիսիք են միսը, ձուն եւ պանիրը, ինչպես նաեւ կոկոսի յուղից հրաժարում չի պահանջում։

Փորձագիտական ​​խումբն ուսումնասիրել է ընտանեկան հիպերխոլեստերինեմիայով մարդկանց համար սննդային առաջարկությունները եւ եզրակացրել է, որ հագեցած ճարպերի ցածր պարունակությամբ սննդակարգի օգուտների վերաբերյալ խորհուրդները հիքեր չունեն։

Մասնագետների կարծիքով՝ պետք է ընտրել շաքարի ցածր պարունակությամբ սնունդ, քանի որ ցածր ածխաջրերով սննդակարգն ամենաարդյունավետն է սրտի հիվանդության բարձր ռիսկով մարդկանց համար: Ուստի արյան շաքարն ավելացնող կերակուրները (հաց, կարտոֆիլ, քաղցրավենիք) պետք է նվազագույնի հասցվեն:




Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել