• Latest news

Ինչպե՞ս օգտակար եւ որակյալ պաղպաղակ ընտրել

9 հուլիսի, 2020  12:22

Ինչպե՞ս ընտրել օգտակար եւ որակյալ պաղպաղակ, որը վտանգավոր նյութեր չի պարունակում: Այս մասին իրենց խորհուրդներն են կիսել «Ռոսկոնտրոլ» սպառողների համառուսաստանյան միության մասնագետները:

Պաղպաղակը տարբերվում է հիմքում ճարպի տեսակից եւ դրա տոկոսից: Պլոմբիրի մեջ պետք է առնվազն 12 տոկոս կաթնային ճարպ լինի, սերուցքային պաղպաղակի մեջ՝ 8-11․5 տոկոս, կաթնային պաղպաղակի մեջ՝ 7․5 տոկոս։ Կաթնային ճարպի փոխարինիչով պաղպաղակի մեջ ճարպի զանգվածային բաժինը (ոչ թե կաթը) առնվազն 12 տոկոս է: Թթվակաթնային պաղպաղակում թթվեցված միկրոօրգանիզմներով կամ թթվակաթնամթերքով ճարպի զանգվածային բաժինն առնվազն 7․5 տոկոս է:

Պաղպաղակի բաղադրության շատ հաճախ կարելի է տարբեր հավելումներ հանդիպել, որոնք կայունացնում են արտադրանքը եւ դրան որոշակի հատկություններ են տալիս: Դրանց թվում կան անվտանգ բնական բաղադրիչներ, ինչպիսիք են կարմիր ջրիմուռներից կարագինանը, գուարային բուսախեժը եւ եղջերենու բուսախեժը: Ապահով պիգմենտներից են E160b բետա-կարոտինը (այն ստանում են գազարից, եւ այն արտադրանքին նարնջագույն գույն է հաղորդում) եւ E120 կարմինը (արտադրվում է Dactylopius coccus Costa միջատների կողմից եւ կարմիր գույն է հաղորդում):

Բայց կան նաեւ անցանկալի ներկանյութեր, որոնցից խորհուրդ է տրվում խուսափել․ դա ազորուբին E122-ն է, դեղին քինոլինային E104-ը, FCF E110 դեղին «արեւային մայրամուտը», հմայիչ կարմիր AC E129-ը, պոնսո 4R E124-ը եւ տիրտրազին E102-ը: Նման ներկանյութերը կարող են բացասական ազդեցություն ունենալ երեխաների ակտիվության եւ կենտրոնացվածության վրա։

Մասնագետները խորհուրդ են տալիս պաղպաղակ գնելիս գնահատել արտադրանքի արտաքին տեսքը: Դեֆորմացված պաղպաղակը լավագույն ընտրությունը չէ: Իսկ բյուրեղները, թանձրացումները, կողմնակի համերը եւ հոտերը կարող են վկայել արտադրանքի արտադրության կամ պահպանման պահանջների խախտման մասին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել