• Latest news

33-ամյա տղամարդու մոտ որովայնի ցավը, պարզվել է, մահացու հիվանդության նշան է

9 հուլիսի, 2020  23:34

Անգլիական Յորք քաղաքից 33-ամյա իրավաբան Ադամ Գրեյը որոշ ժամանակ բողոքել է որովայնի ցավից: Ինչպես պարզվել է, նա մահացու հիվանդություն է ունեցել։

Daily Mirror-ը պատմում է, որ 2018թ․ հուլիսին Ադամը հղի կնոջ՝ Քրիստինայի հետ մեղրամսից հետո վերադարձել է ՀԱՀ եւ որովայնի ցավի բողոքներով դիմել է հիվանդանոց: Նրա մոտ հայտնաբերել են քաղցկեղի հազվագյուտ եւ անբուժելի տեսակ՝ ենթաստամոքսային գեղձի, լյարդի, թոքերի եւ ավշահանգույցների:

«Մենք պատրաստվում էինք մեր առաջին դստեր ծնվելուն: Ես նոր աշխատանք էի ստացել Լոնդոնում եւ ինձ գերազանց էի զգում»,- հիշում է Գրեյը: «Եվ հանկարծ իմ աշխարհը սկսեց փլուզվել»:

Նրա խոսքերով՝ ինքը միշտ առողջ ապրելակերպ է վարել, հեծանվով է գնացել աշխատանքի, հանգստյան օրերին ֆուտբոլ է խաղացել, ուստի մտքով անգամ չի անցել լուրջ հիվանդությունը։

10,5 ամսում Գրեյը քիմիաթերապիայի 12 կուրս է անցել:

«Ես ինձ ահավոր էի զգում: Ես անընդհատ տառապում էի ցավից ու սրտխառնոցից,- ասում է նա,- Բայց այն օրը, երբ իմ դուստր Ամելին, ծնվեց, իմ կյանքի ամենալավ օրը դարձավ»:

Ներկայում Ադամի ընտանիքը գումար է հավաքում Գերմանիայում բուժման համար, որը կարող է երկարացնել նրա կյանքը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է