• Latest news

Ստատինները կարող են օգնել խուսափել սրտի կաթվածի եւ ինսուլտի հետեւանքով մահից. հետազոտություն

10 հուլիսի, 2020  09:38

Ստատինները կարող են օգնել տարեցներին խուսափել սրտի կաթվածի եւ ինսուլտի հետեւանքով մահից: Այսպիսի եզրակացության են հանգել Բոստոնում Բրիհամի կանանց հիվանդանոցի գիտնականները: Նրանց նոր ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են ամսագրում:

Lenta-ն պատմում է, որ հետազոտության հեղինակները վերլուծել են 75 տարեկան եւ ավելի բարձր տարիքի 300 000 մարդու առողջական վիճակի մասին տվյալները: Նրանցից 57 000-ը ընդունել են ստատիններ՝ արյան մեջ խոլեստերինի մակարդակը իջեցնող դեղամիջոցներ։ Այդ մարդկանց տվյալները, ովքեր ընդունել են ստատիններ, համեմատել են այն մարդկանց տվյալների հետ, ովքեր չեն ստացել այդ դեղամիջոցները, չնայած ունեցել են նույն կլինիկական նշանները:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ստատիններ ընդունելը կապված է սրտանոթային համակարգում խախտումների հետեւանքով մահվան ռիսկի 25% նվազման հետ: 20%-ով կրճատվել է նաեւ սրտի կաթվածի եւ ինսուլտի հավանականությունը: Այս կապը դիտարկվել է նաեւ 90-ից բարձր տարիք ունեցող մարդկանց մոտ:

Ուսումնասիրությունը նաեւ ցույց է տվել, որ առավել շատ նշանակված ստատինը սիմվաստատինն է: Սակայն այժմ ավելի հաճախ նշանակվում են առավել մեծ չափաբաժնով եւ առավել մեծ ինտենսիվությամբ ստատիններ: Սովորաբար, այս դեղամիջոցները լավ են յուրացվում, սակայն մի շարք հիվանդներ ունենում են կողմնակի ազդեցություններ, որոնց պատճառով նրանք կարող են դադարեցնել դեղամիջոցի ընդունումը: Հետազոտության մեջ հաշվի չի առնվել, թե արդյոք փորձարկվողները դադարեցրել են դեղամիջոցներ ընդունել, եւ արդյոք դա ազդել է սրտանոթային հիվանդություններից մահվան ռիսկի վրա:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել