Մարդու սննդակարգն իսկապես ազդում է նրա կենտրոնանալու եւ ուշադրության ունակության վրա, հաղորդում է Medical Express-ը:
Գիտնականները համեմատել են 51 կնոջ վիճակը, որոնց սննդակարգը հարուստ է եղել հագեցած եւ չհագեցած ճարպերով: Պարզվել է, որ սննդի ընդունումից հետո, որը հագեցած ճարպեր է պարունակել, կանանց համար դժվար է եղել կենտրոնանալ:
Նման պացիենտների մոտ աղիների թափանցելիության մակարդակի մասին խոսում է մոլեկուլների առկայությունը, որոնք ազդանշում են էնդոտոքսեմիայի մասին:
Մասնագետները ենթադրում են, որ ուշադրության նվազումը կարող է բորբոքային պրոցեսի արդյունք լինել: Հաջակցություն այդ տեսության խոսում է նաեւ այն փաստը, որ ճարպաթթուները կարող են թափանցել հեմատոէնցեֆալիկ պատնեշի միջոցովը, որն ուղեղը պաշտպանում է արտաքին ազդեցությունից:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր