• Latest news

Կորոնավիրուս տարած մարդկանց մոտ կարող են իմունային համակարգի տեւական խաթարումներ լինել․ հետազոտություն

10 հուլիսի, 2020  11:07

Կորոնավիրուս տարած մարդկանց մոտ կարող են ունենալ իմունային համակարգի տեւական խաթարումներ լինել։ Այս մասին հայտնում են Ուհան Վիրոլոգիայի ինստիտուտի գիտնականները: Նրանք հրապարակել են գիտական ​​հոդվածի պրեպրինտը, որում խոսվում է կորոնավիրուսի ազդեցության ուսումնասիրության մասին լիմֆոցիտների վրա՝ արյան բջիջներ, որոնք պատասխանատու են իմունիտետի համար, փոխանցում է «Իզվեստիա»-ն։

Հետազոտությունը ցույց է տվել, որ լիմֆոպենիան՝ արյան լիմֆոցիտների մակարդակի ժամանակավոր կամ կայուն նվազումը, շատ տարածված է COVID-19 ունեցող հիվանդների մոտ: Գիտնականները դա պարզել են՝ ուսումնասիրելով կորոնավիրուսից բուժված 55 հիվանդի վիճակը՝ պարզելու, թե ինչպես է ժամանակի ընթացքում փոխվում իմունային բջիջների քանակը նրանց արյան մեջ:

Լիմֆոցիտների նվազման պատճառ հանդիսացող ամենատարածված հիվանդություններից մեկը ՁԻԱՀ-ն է: ՁԻԱՀ-ի դեպքում իմունային համակարգի վնասը քրոնիկ է, բայց կորոնավիրուսային վարակի դեպքում խոսքը երկար, բայց շրջելի իմունային դիսֆունկցիայի մասին:

Երբ մարդը վարակվում է նոր պաթոգենով, նրա օրգանիզմում լիմֆոցիտների ընդլայնում է տեղի ունենում, որոնք պետք է պայքարեն վնասակար վիրուսի դեմ, բացատրել է Մոսկվայի ֆիզիկայի և տեխնիկայի ինստիտուտի գենոմային ինժեներիայի լաբորատորիայի ղեկավար Պավել Վոլչկովը։
«Վարակվելուց հետո օրգանիզմում «դեմոբիլիզիացիա» է տեղի ունենում, քանի որ ակտիվացված T-բջիջների եւ B- բջիջների այդքան մեծ քանակություն այլեւս անհրաժեշտ չէ»,- ասել է մասնագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել