• Latest news

ԲՑԺ պատվաստանյութը նվազեցնում է կորոնավիրուսից մահվան ռիսկը. հետազոտություն

10 հուլիսի, 2020  12:15

Տուբերկուլազի դեմ ԲՑԺ պատվաստանյութը, որը սովորաբար կիրառվում է երեխաների շրջանում երկրներում, որտեղ այդ հիվանդության ռիսկը բարձր է, կարող է նվազեցնել կորոնավիրուսից մահվան ռիսկը: Այս մասին ասվում է ԱՄՆ Վիրջինիա նահանգի Պոլիտեխնիկական համալսարանի գիտնականների հետազոտության մեջ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում, հաղորդում է MedicalXpress-ը:

Նախորդ հետազոտություններում մասնագետներն արդեն հայտնաբերել են ԲՑԺ պատվաստանյութի կապը մահացության ցածր մակարդակի հետ: Նոր հետազոտության մեջ մասնագետներն ուղղումներ են մտցրել տարբեր երկրների տվյալներում՝ հաշվի առնելով եկամուտը, կրթության հասանելիությունը, բժշկական սպասարկման մակարդակը, բնակչության թիվն ու խտությունը, ինչպես նաեւ տարիքային բաշխումը: Սակայն բոլոր դեպքերում այդ պատվաստանյութի օգտագործման եւ կորոնավիրուսից մահացության նվազեցման միջեւ կապը պահպանվել է:

ԳՖՀ-ում, օրինակ, պատվաստում է անցկացվել 1961-1998 թվակականներին, իսկ ԳԴՀ-ում այն անցկացվել է տասնամյակ առաջ եւ դադարեցվել 1975-ին: Դա նշանակում է, որ ժամանակակից Գերմանիայի արեւելյան հատվածի ավագ սերունդը կարող է ավելի պաշտպանված լինել կորոնավիրուսից, քան արեւմտյան հատվածի բնակիչները:

Սակայն աշխատության հեղինակները նշում են, որ եզրակացությունները միայն նախնական են: ԱՀԿ-ում պնդում են, որ դեռ չկան ապացույցներ, որ տուբերկուլոզի դեմ պատվաստանյութը կարող է պատշպանել կորոնավիրուսից, եւ խորհուրդ չեն տալիս այն օգտագործել կանխարգելման համար:  

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել