• Latest news

Ո՞ր տարիքից է հարկավոր սկսել երեխայի սեռական դաստիարակությունը

25 հուլիսի, 2014  23:30

Ո՞ր տարիքից է հարկավոր զբաղվել երեխայի սեռական դաստիարակությամբ: Այս հարցի շուրջ տարբեր կարծիքներ են հնչում: Ոմանք ասում են, որ երեխաների սեռական դաստիարակությունը պետք է սկսվի նրանց ծննդյան օրվանից, ոմանք էլ պնդում են, որ սեռական դաստիարակությունը ընդհանրապես ավելորդ բան է, որի մասին նույնիսկ մտածել պետք չէ:

Սեքսոպաթոլոգ Սեւադա Հակոբյանը կարծում է, որ երեխաների սեռական դաստիարակությունը շատ կարեւոր է, եւ այն պետք է սկսվի այն տարիքում, երբ երեխան դրան պատրաստ է: Լավագույն ժամանակը, սեքսոպաթոլոգի կարծիքով, 4-րդ դասարանն է. հենց այդ տարիքում են երեխաների մոտ ֆիզիոլոգիական փոփոխություններ նախապատրաստվում, այդ պատճառով դա հարմար ժամանակ է՝ նրանց հետ որոշակի՝ իրենց տարիքի համար ընդունելի եւ հասկանալի խնդիրներ քննարկելու համար:

Ծնողները, բժշկի կարծիքով, պետք է պատրաստ լինեն այդ քննարկումներին եւ որոշակի գիտելիքներ ունենան: Սակայն մեծ է նաեւ մասնագետների դերը, քանի որ շատ դեպքերում հենց մասնագետները գիտեն, թե ինչպես է հարկավոր երեխային մատուցել այս կամ այն ինֆորմացիան:

Հոգեբան Աննա Բադալյանը նույնպես կարծում է, որ սեռական դաստիարակությունը պետք է սկսվի մանկական տարիքից, իսկ սեռակրթության որոշակի հիմքեր երեխայի մոտ պետք է դրվեն շատ ավելի վաղ տարիքից: Մասնավորապես, կանացիության եւ առնականության կերպարները երեխաների մոտ պետք է ձեւավորվեն շատ փոքր տարիքում՝ երեխաները հեքիաթների, հերոսների, մանկական խաղերի միջոցով պետք է ծանոթանան կանացիության եւ առնականության սիմվոլներին, հասկանան, թե ինչն է համարվում կանացի, իսկ ինչը՝ տղամարդկային: Իսկ ավելի մեծ տարիքում երեխան արդեն կարող է ավելի խորը գիտելիքներ ստանալ՝ ֆիզիոլոգիայի մասին:

Նա նշեց նաեւ, որ կան որոշակի ստերեոտիպեր այն մասին, թե որ տարիքում է սկսվում սեռական հասունացումը: Սակայն որոշ երեխաներ ավելի շուտ են հասունանում, ոմանք էլ՝ ավելի ուշ, եւ յուրաքանչյուրն անհատական մոտեցման կարիք ունի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել