• Latest news

Մահացած ճանաչված նորածինը լացել է իր հուղարկավորության ժամանակ

13 հուլիսի, 2020  10:40

Հնդկաստանի Ռաջասթան նահանգի Գոգունդա քաղաքում նորածին աղջկան սխալմամբ մահացած են ճանաչել: Աղջիկը, սակայն, ողջ էր եւ սկսել է լացել իր հուղարկավորության ժամանակ, հայտնում է Times of India պարբերականը:

Պարբերականի տեղեկություններով՝ աղջիկը ծնվել է հուլիսի 9-ին: Ծննդկանի սկեսուրը հայտնել է, որ գիշերային հերթափոխի բուժքույրը, որը ծնունդն ընդունել է, նորածնին մահացած է համարել, ծածկել պոլիէթիլենային փաթեթով եւ տվել մորը: Ազգականները հավատացել են, որ երեխան մահացած է, եւ մարմինը տարել են թաղելու համար:

Երբ աղջկա հայրը եւ եւս մեկ ազգական պատրաստվում էին հուղարկավորությանը եւ գերեզմանը փորում, երեխան հանկարծ լաց է եղել: Ծնողները կրկին շտապել են բժշկական կենտրոն: Այնտեղ բժիշկները շտապօգնություն են կանչել՝ նորածին աղջկան շրջանային հիվանդանոց տեղափոխելու համար, որտեղ կարող էին նրան պատշաճ օգնություն ցուցաբերել, բայց մեքենան ժամանել է միայն 1,5 ժամ անց: Այս ընթացքում աղջկա վիճակը վատթարացել է, եւ նա մահացել է:

Մահացած աղջկա ընտանիքը բժշկական կենտրոնի աշխատակիցներին մեղադրում է անփութության մեջ: Նրանք հերքում են իրենց մեղավորությունը՝ պնդելով, թե նորածնի մահը չեն արձանագրել, եւ ազգականները նրան տարել են առանցն իրենց գիտության: Բժշկական կենտրոնի աշխատակիցներից մեկը նշել է, որ աղջիկն անհաս էր, եւ նման դեպքերում երեխաները երբեմն լացում են ոչ անմիջապես:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել