• Latest news

Կորոնավիրուսի գոյությանը չհավատացող տղամարդն այցելել է «կորոնավիրուսային երեկույթի» եւ մահացել

13 հուլիսի, 2020  11:49

ԱՄՆ Տեխաս նահանգից 30-ամյա տղամարդն այցելել է «կորոնավիրուսային երեկույթի» եւ մահացել COVID-19-ից: The New York Post-ը հայտնում է, որ տղամարդը, ում անունը չի հրապարակվում, վստահ էր, որ կորոնավիրուսը հորինվածք է:

«Ես կարծում էի, որ դա մարզապես հորինած է»,- մահվանից կարճ ժամանակ առաջ հիվանդանոցում բուժքրոջն ասել է պացիենտը:

Բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ջեյն Էփլբիի խոսքով՝ այսօր «կորոնավիրուսային երեկույթները» բավականին տարածված են երիտասարդների շրջանում: Դրանք անցկացնում են նրանք, ում մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել՝ պարզելու համար, թե արդյո՞ք վիրուսն իրական է եւ հյուրերից մեկնումեկը կվարակվի՞: Այսպիսի երեկույթների որոշ այցելուներ դիտավորյալ վարակվելու հույս ունեն, որ իրենց օրգանիզմում հակամարմիններ մշակվեն: Մասնագետի խոսքով՝ նախկինում ընդունված էր կարծել, որ կորոնավիրուսի հետեւանքով միայն տարեցներն են մահանում, բայց վերջին շրջանում ավելի ու ավելի շատ երիտասարդներ են հայտնվում հիվանդանոցներում եւ դիահերձարաններում:

30-ամյա տղամարդը եւս այցելել է այդպիսի երեկույթի, որտեղ վարակվել է ինֆեկցիայով եւ հայտնվել հիվանդանոցում:

«Ես, կարծես թե, մեծ սխալ եմ գործել: Կարծում էի, թե կորոնավիրուսն իսկական չէ, բայց դա այդպես չէ»,- ասել է նա մահվանից առաջ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել