• Latest news

Մարդու պապիլոմավիրուսը կարող է շագանակագեղձի քաղցկեղ առաջացնել. հետազոտություն

14 հուլիսի, 2020  19:20

Մարդու պապիլոմավիրուսը, որը փոխանցվում է սեռական ճանապարհով, կարող է հանգեցնել շագանակագեղձի քաղցկեղի զարգացման: Գիտնականներն առաջին անգամ են հայտնաբերել այդ կապը, հայտնում է The Daily Mail-ը:

Infectious Agents and Cancer ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն, շագանակագեղձի քաղցկեղի դեպքերի զգալի մասը կարող է իրականում կապված լինել պապիլոմավիրուսի (ՄՊՎ) հետ, որը նաեւ պատասխանատու է կանանց մոտ արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման համար:

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի համալսարանի գիտնականների կարծիքով՝ ՄՊՎ-ն շագանակագեղձի մեջ կարող է ներթափանցել սեքսի հետեւանքով: Եվ այս գիտական աշխատանքի արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութերը կնվազեցնեն շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը:

Աշխարհի որոշ երկրներում, ներառյալ՝ Մեծ Բրիտանիայում, ՄՊՎ-ի պատվաստումը կատարվում է բոլոր դեռահաս աղջիկներին, իսկ վերջերս պատվաստանյութը ստանում են նաեւ 12–13 տարեկան տղաները: Դա արվում է արգանդի վզիկի, կոկորդի եւ սեռական օրգանների քաղցկեղի կանխարգելման համար: Այժմ գիտնականները այս վիրուսը կապել են նաեւ շագանակագեղձի քաղցկեղի հետ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել