• Latest news

Շաքար պարունակող ոչ բոլոր մթերքներն են մեծացնում նյութափոխանակության համախտանիշի ռիսկը․ հետազոտություն

15 հուլիսի, 2020  19:33

Շաքար պարունակող ոչ բոլոր մթերքներն են մեծացնում նյութափոխանակության համախտանիշի զարգացման ռիսկը: Այս մասին նշվում է JAMA Network Open ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Ժիլա Սեմնանի-Ազադը Տորոնտոյի համալսարանից եւ նրա գործընկերները 49591 մարդու մասնակցությամբ 13 հետազոտության մետաանալիզ են անցկացրել։ Գիտնականներն անբարենպաստ գծային կախվածություն չափաքանակ-ազդեցություն են հայտնաբերել շաքարով քաղցրեցված ըմպելիքների համար, L-նման ասոցացիա չափաքանակ-պատասխան՝ յոգուրտի եւ մրգերի համար եւ U-նման կապ չափաքանակ-պատասխան մրգահյութերի համար (խառնված եւ 100 տոկոսանոց):

Սակայն շաքարով քաղցրեցված ըմպելիքների եւ նյութափոխանակության համախտանիշի միջեւ անբարենպաստ կապը չի տարածվում ֆրուկտոզա պարունակող այլ սննդի աղբյուրների, այդ թվում՝ յոգուրտի, մրգերի, 100 տոկոս մրգահյութի եւ խառված մրգահյութի վրա:

«Որոշ սննդամթերքների փոքր օգտակար ազդեցությունը կարող է առաջանալ ֆրուկտոզայի ընդունման կատալիտիկ չափաքանակներից: Կարեւոր է սննդային կոմպոզիցիան: Շաքար պարունակող խմիչքներն օգտակար սննդանյութեր չեն պարունակում եւ ֆրուկտոզա պարունակող շաքարի չվերահսկվող աղբյուր են առաջարկում, մինչդեռ այլ մթերքները (օրինակ՝ յոգուրտը) սննդանյութեր են պարունակում, որոնք տարբեր են շաքարներից (օրինակ՝ պոլիֆենոլներ, հանքանյութեր եւ մանրաթելեր), կարող են հաղթահարել վնասը շաքարի ավելացումից»,- գրում են հետազոտության հեղինակները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել