• Latest news

Կորոնավիրուսի չհաշվարկված դեպքերը կարող են դառնալ համավարակի երկրորդ ալիքի պատճառը. մասնագետներ

17 հուլիսի, 2020  11:29

Չնական Ուհան քաղաքում COVID-19-ի բռնկման ժամանակ 2020 թվականի հունվարից մարտ հիվանդության դեպքերի 87 տոկոսը չի ախտորոշվել: Այսպիսի դեպքերը կարող են հանգեցնել համավարակի երկրորդ ալիքին: Այս մասին նշված է Nature ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Բացառված չէ, որ COVID-19-ի թեթեւ դրսեւորումներով, ասիպտոմ եւ նախքան ախտանիշների հայտնվելը վարակված մարդիկ մեծ դերակատարում ունեն հիվանդության տարածման գերծում: Նրանց մոտ հիվանդությունը հաճախ չեն ախտորոշում, նրանք հաճախ ենթակա չեն նաեւ ինքնամեկուսացման:

Չինացի գիտնականները կորոնավիրուսի տարածման դինամիկան վերլուծել են Ուհանում բռնկման ժամանակ 32 582 լաբորատոր հաստատված դեպքերի օրինակով: Նրանք հաշվի են առել հիվանդության նոր դեպքերի ի հայտ գալու վրա այնպիսի առանցքային իրադարձությունների ազդեցությունը, ինչպես Չինական նոր տարին, կենտրոնացված կարանտինը եւ այլն:

Պարզվել է, որ վիրուսի վերարտադրման ինդեքսը (մարդկանց թիվը, որոնց վարակում է մեկ մարդը) հետազոտության ընդգրկած ժամանակահատվածի սկզբում եղել է 3,54, բայց վերջում կրճատվել է մինչեւ 0,28: Սա ցույց է տալիս հակահամաճարակային միջոցառումների անցկացման բարձր արդյունավետությունը:

Ստացած տվյալների հիման վրա գիտնականները մաթեմատիկական մոդելներ են մշակել, որոնք կանխատեսում են ինֆեկցիայի տարածումը: Ըստ նրանց գնահատականների՝ Ուհանում 2020 թվականի առաջին երեք ամիսներին կատարվել է վարակվածներից 53-87 տոկոսի ախտորոշում:

Գիտնականների կանխատեսումներով՝ եթե կարանտինն ամբողջությամբ չեղարկեն հիվանդության նոր դեպքերի ի հայտ գալու դադարեցումից 14 օր հետո, համաճարակի վերադառնալու հավանականությունը կլինի մոտ 97 տոկոս: Այդ դեպքում հիվանդացության կտրուկ աճը կսկսվի սահմանափակման միջոցառումները հանելուց հետո 34 օր անց: Երկրորդ ալիքի զարգացման գործում մեծ դեր կխաղան չհաշվարկված վարակակիրները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է