• Latest news

Դպրոցներում դասերի վերսկսումը կհանգեցնի կորոնավիրուսի նոր բռնկումների. մասնագետներ

21 հուլիսի, 2020  17:40

Դպրոցներում դասերի վերսկսումը կհանգեցնի կորոնավիրուսի նոր բռնկումների: Այս մասին նախազգուշացնում են Հարավային Կորեայի հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի մասնագետները: Նրանց նոր ուսումնասիրությունը հրապարակվել է Emerging Infectious Diseases ամսագրում:

The Daily Mail-ը հայտնում է, թե վերոհիշյալ մասնագետները պարզել են, որ 10-19 տարեկան երեխաները կարող են COVID-19 նույնքան հեշտությամբ տարածել, որքան մեծահասակները: Ավելին, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն ընտանիքներում, որտեղ կան երեխաներ եւ դեռահասներ, կորոնավիրուսն ավելի ակտիվորեն է տարածվել, քան այն ընտանիքներում, որտեղ միայն մեծահասակներ կան։

Հետազոտողները ուսումնասիրել են հաստատված կորոնավիրուսով 5706 պացիենտների ավելի քան 59 000 շփումների մասին տվյալները: Հիվանդների հետ ապրող մարդիկ թեսթավորվել են անկախ նրանից ախտանիշներ ունեցել են, թե ոչ, իսկ վարակվածների հետ չապրող, սակայն նրանց հետ շփվածները թեսթավորվել են միայն եթե նրանց մոտ ախտանիշներ են եղել։

Պացիենտների հետ ապրող 10 600 մարդկանց 11,8%-ի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Վիրուսը նաեւ հայտնաբերվել է պացիենտների հետ չապրող, սակայն նրանց հետ շփված ավելի քան 48 000 մարդկանց 1,9%-ի մոտ:

Հետազոտությունը ցույց է տվել նաեւ, որ մինչեւ 10 տարեկան երեխաները նույն կերպ են տարածել վիրուսը, ինչպես մեծահասակները: Սակայն ավելի հաճախ կորոնավիրուսով վարակվել են այն ընտանիքի անդամները, որտեղ ապրում են 10-19 տարեկան երեխաներ:

Կորեացի մասնագետների խոսքերով, դպրոցականները մեծահասակներից ավելի վատ են հետեւում հիգիենայի կանոններին եւ ավելի հազվադեպ են պահում սոցիալական հեռավորությունը: Հետեւաբար մասնագետները մտավախություն ունեն, որ դպրոցներում դասերի վերսկսումը կարող է հանգեցնել վարակի լուրջ բռնկումների՝ երեխաները կվարակվեն միմյանցից, այնուհետեւ կվարակեն իրենց հարազատներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է