• Latest news

Սահմանափակող դիետաներն, այնուամենայնիվ, կարող են օգնել նիհարել. հետազոտություն

22 հուլիսի, 2020  09:41

Երկու դիետաները, որոնք հիմնված են սննդի ընունման ժամանակի սահմանափակման վրա, օգնում են նվազեցնել քաշը, պարզել են Իլինոյսի համալսարանի գիտնականները:

Ինչպես պատմում է The Indian Express-ը, նրանք համեմատել են դիետայի ազդեցությունը, որը սննդի ընդունամն 4-ժամյա պատուհան է սահմանում (կամավորներն ուտում էին 13:00 մինչեւ 17:00) եւ դիետան, որը 6 ժամանոց պատուհան է նախատեսում (նրանց թույլատրվել է ուտել 13:00-ից մինչեւ 19:00):

Երկու խմբերն էլ կարող էին ուտել ցանկացած սնունդ: Սովի ժամանակահատվածում թույլատրվում էր ջուր եւ առանց կալորիաների խմիչք (թեյ առանց շաքարի եւ այլն) խմել: 10 շաբաթ մասնագետները հետեւում էին կամավորների քաշին, ինսուլինի դիմադրությանը, թթվայնացնող սթրեսին, արյան ճնշմանը, խոլեստերինին (բարձր եւ ցածր խտության լիպոպրոտեիններ), տրիգլիցերիդներին եւ բորբոքման նշանները։

Արդյունքում երկու հետազոտական խմբերը սկսել են ուտել օրական շուրջ 550 կալորիա պակաս, քան նախկինում, պարզապես հետեւել են սնունդն ընդունելու առաջարկված ժամանակացույցին: Սա օգնել է նիհարել քաշի մոտ 3 տոկոսով: Երկու խմբում էլ չի եղել քաշի եւ կարդիոմետաբոլիկ ցուցանիշների հատուկ տարբերություն: Ընդ որում՝ նվազել է ինսուլինի եւ օքսիդային սթրեսի հանդեպ ռեզիստենտությունը:

Սակայն զարկերակաին ճնշման, խոլեստերինի կամ տրիգլիցերինի վրա այսպիսի սննդակարգի ոչ մի ազդեցություն չի գրանցվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է