• Latest news

Մասնագետի կանխատեսում. Կորոնավիրուսի երկրորդ ալիքը պակաս դաժան կլինի

22 հուլիսի, 2020  10:50

COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի երկրորդ ալիքը պակաս դաժան կլինի, քան առաջինը, քանի որ վիրուսը զգալիորեն թուլացած կլինի ամառային ամիսներին ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությամբ: Այսպիսի կարծիք է հայտնել իմունաբան, Միլանի պետական համալսարանի պրոֆեսոր Մարիո Կլերիչին:

Մարիո Կլերիչին ղեկավարել է Միլանի պետհամալսարանի իմունաբանների եւ Իտալիայի Աստղաֆիզիկայի ազգային ինստիտուտի (INAF) մասնագետների համատեղ հետազոտությունը, որը նվիրված էր կորոնավիրուսի վրա արեգակի սպեկտրի ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության խնդրին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հետազոտության արդյունքների նախնական հրապարակումը կատարվել էր հունիսին:

Հետազոտությունը ցույց է տվել, որ նույնիսկ փոքր չափաքանակով ուլտրամանուշակագույնի ազդեցությունը տառացիորեն հաշված վայրկյանների ընթացքում կարող է նոր կորոնավիրուսը լիակատար ապաակտիվացման բերել: Գիտնականները նաեւ կապ են հայտնաբերել արեգակնային ճառագայթման մակարդակի եւ աշխարհի տարբեր տարածաշրջաններում համաճարակաբանական իրավիճակի միջեւ. կոնկրետ վայրում որքան բարձր էր ուլտրամանուշակագույն ճառագայթման մակարդակը, այնքան այնտեղ ավելի քիչ էին գրանցվում կորոնավիրուսով վարակման դեպքեր:

Կլերիչիի խոսքով՝ դեռեւս դժվար է ասել, թե ինչ տեղի կունենա աշնանը, եւ կլինի՞ արդյոք կորոնավիրուսի երկրորդ ալիք: Մասնագետն ինքը կարծում է, որ կլինի, բայց ամռանից հետո կլինի «զգալիորեն ավելի թեթեւ, քան այն, որի հետ ստիպված էինք գործ ունենալ գարնանը»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է