• Latest news

Լնդերի հիվանդություններով մարդկանց շրջանում քաղցկեղի զարգացման հավանականությունը մեծ է. հետազոտություն

22 հուլիսի, 2020  23:24

Լնդերի հիվանդություններով եւ պարոնդոնտով մարդկանց շրջանում մեծ է որոշ օնկոլոգիական հիվանդությունների զարգացման հավանականությունը: Այս մասին նշված է Gut ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Harvard T.H. Chan School of Public Health-ից հետազոտողները պարզել են, որ լնդերի բորբոքումը կապված է կերակրափողի քաղցկեղի զարգացման հավանականության 42 տոկոսով եւ ստամոքսի քաղցկեղի 52 տոկոսով մեծացման հետ, նշում է Medportal-ը: Ավելին՝ պարզվել է, որ ոչ պակաս երկու ատամի կորուստը կապված էր ստամոքսի եւ կերակրափողի քաղցկեղի հավանականության 52 տոկոսով եւ 43 տոկոսով մեծացման հետ:

Հետազոտության հեղինակների կարծիքով՝ լնդերի հիվանդությունների եւ մարսողության օրգանների ուռուցքների միջեւ կապը կարող է պայմանավորված լինել բերանի խոռոչի միկրոբիոտայով: Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ լնդերի բորբոքումներ առաջացնող բակտերիաները հայտնաբերվում են կերակրափողի քաղցկեղի հյուսվածքներում: Դրանից բացի, բերանի խոռոչի վատ հիգիենան կարող է կապված լինել էնդոգեն նիտրոզամինների արտադրման հետ՝ քաղցկեղածիններ, որոնք կարող են առաջացնել ստամոքսի քաղցկեղ:

Գիտնականների խոսքով՝ այս տվյալները ապացույցներ չեն ներկայացնում, որ հենց լնդերի հիվանդություններն են բերում քաղցկեղի զարգացման: Խոսքը կապի մասին է. առայժմ կարելի է խոսել միայն այն մասին, որ լնդերի բորբոքման ժամանակ մարդու մոտ ավելի մեծ է այս օնկոլոգիական պաթոլոգիաների հայտնաբերման հավանականությունը, քան միջինում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։