• Latest news

Հայաստանը աշխարհում 22-րդ տեղում է միլիոն բնակչությանը բաժին ընկնող կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թվով

23 հուլիսի, 2020  13:10

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 36 162 դեպք (վերջին մեկ օրում +469) եւ 688 մահ: Ըստ https://www.worldometers.info/coronavirus/-ի տվյալների՝ մեր երկրում մեկ միլիոն բնակչությանը բաժին է ընկնում 232 մահ: Հայաստանն այս ցուցանիշով այսօր աշխարհում 22-րդ տեղում է:

Այս ցուցանիշով այսօր աշխարհում առաջին տեղում է Սան Մարինոն: Այնտեղ կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 42 մարդ, բայց քանի որ այս պետության բնակչությունը կազմում է ընդամենը 33 935 մարդ, մեկ միլիոն բնակչության հաշվարկով ստացվում է մահվան 1238 դեպք:

Այս ցուցանիշով աշխարհում երկրորդ տեղում Բելգիան է, որտեղ կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 9808 պացիենտ՝ 846 մահ միլիոնին: Երրորդ տեղում է Անդորան (889 մահ, 673՝ միլիոն բնակչությանը), չորրորդը Մեծ Բրիտանիան է (45 501 մահ, 670՝ մահ միլիոն բնակչությանը), հինգերորդը Իսպանիան է (28 426 գրանցված մահ, 608՝ միլիոն բնակչությանը):

Մահվան բացարձակ թվով աշխարհում առաջատարը ԱՄՆ-ն է՝ 146 185: Այնտեղ մեկ միլիոն բնակչությանը բաժին է ընկնում մահվան 441 դեպք, Նահանգներն այս ցուցանիշով հիմա աշխարհում 11-րդ տեղում է:

Հիշեցնենք, որ Հայաստանում համավարակի ժամանակ, իշխանությունների ձեւակերպմամբ, «այլ հիվանդությունների հետեւանքով» մահացել է կորոնավիրուսով եւս 217 պացիենտ: Այսպիսով՝ մեր երկրում մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 905-ի:

Հիշեցնենք նաեւ, որ Հայաստանը մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող վարակման դեպքերի թվով այսօր աշխարհում 11-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է