• Latest news

Առողջ քունը եւ ուղեղը. Ի՞նչ պետք է իմանալ այս մասին

23 հուլիսի, 2020  16:21

Առողջ քունն անչափ կարեւոր է ուղեղի համար եւ անհրաժեշտ է թե՛ ֆիզիկական, թե՛ մտավոր առողջության պահպանման համար: Այսպիսի կարծիք է հայտնել նեյրոկենսաբան եւ ճառագայթային ախտորոշման բժիշկ Աննա Խորուժայան:

Նրա խոսքով՝ նորմալ քունը ուղեղին օգնում է ավելի լավ աշխատել բառի բոլոր իմաստներով: Սակայն մարդկանցից շատերն այսօր տառապում են քնի խանգարումներով, որոնք սովորաբար զարգանում են իրենց՝ մարդկանց գործողությունների հետեւանքով, որոնք նստում են մինչեւ ուշ ժամ՝ աշխատելով, ֆիլմ դիտելով կամ թերթելով համացանցի լրահոսի էջերը: Երբ մարդիկ քնում եւ արթնանում են տարբեր ժամերի, դա, մասնագետի խոսքով, բացասաբար է անդրադառնում քնի որակի վրա:

Բացասաբար կարող են անդրադառնալ նաեւ դրսից տարբեր գործոններ, ինչպես՝ վառ լույսը, աղմուկը կամ պատուհանից գիշերային լուսավորությունը:

Մասնագետի խոսքով՝ ուղեղի առողջության պահպանման համար անհրաժեշտ է ամեն օր քնել 7-9 ժամ: Վնասակար է թե՛ շատ, թե՛ քիչ քնելը, ընդգծել է նա:

«Կարեւոր է քնել, երբ քնելու առավելագույն ցանկություն ունեք, դուք առավելագույն չափով հոգնել եք, եւ օրգանիզմը հոգեբանորեն ու ֆիզիկապես պատրաստ է քնին: Այդ պահին օրգանիզմում մելատոնին հորմոնի առավելագույն քանակությունն է. այն անհրաժեշտ է, որ համաժամանակացնի օրգանիզմում բոլոր կենսաբանական ժամացույցները ուղեղի կենսաբանական ժամացույցների հետ»,- ասել է Խորուժայան:

Իսկ ի՞նչ պետք է անել քնի որակի բարելավման համար:

Մասնագետը հետեւյալ խորհուրդներն է տալիս.

  • աշխատել քնել եւ արթնանալ միեւնույն ժամին,
  • քնի համար հարմարավետ միջավայր ստեղծել. ոչ մի բան չպետք է խանգարի,
  • աշխատել քնելուց առաջ ոչ մի դժավարամարս բան չուտել. որոշ մարդիկ ամբողջ օրը ոչ մի բան չեն ուտում, փոխարենը կուշտ ընթրում են, եւ դա բացասաբար է ազդում քնի որակի վրա,
  • քնելուց առաջ խուսափել ակտիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է