• Latest news

Արդյո՞ք իմաստ ունի սպորտով զբաղվել աղտոտված օդի պայմաններում

23 հուլիսի, 2020  22:00

Արդյո՞ք իմաստ ունի սպորտով զբաղվել աղտոտված օդի պայմաններում: Այդպիսի վարժություններից ավելի շատ վնաս կլինի, թե օգուտ։ Նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Circulation թերթում, մասամբ պատասխանել է այս հարցերին:

Համաձայն վերջին տվյալների՝ աշխարհի բնակչության մոտ 91 տոկոսն ապրում է թաղամասերում, որտեղ օդի մաքրությունը չի համապատասխանում ԱՀԿ չափանիշներին: Օդի աղտոտվածությունը գիտնականներն արդեն վաղուց կապում են բազմաթիվ հիվանդությունների զարգացման հետ: Բայց, ինչպես պարզվել է, սպորտով զբաղվելու օգտակարությունը, նույնիսկ՝ աղտոտված օդի պայմաններում, ավելի շատ է, քան վնասը։ Համենայն դեպս, նման վարժությունները նվազեցնում են հիպերտոնիայի զարգացման ռիսկը:

Հետազոտության հեղինակները վերլուծել են Թայվանի ավելի քան 140․000 բնակչի տվյալները: Միջինում մասնակիցներին հետեւել են մոտ 5 տարի, ուսումնասիրության սկզբում նրանցից ոչ մեկը հիպերտոնիկ հիվանդություն չուներ։

Գիտնականները պարզել են, թե որքան է եղել օդի աղտոտվածության մակարդակը փոքր մասնիկներով (PM2.5), որոնք սովորաբար ձեւավորվում են վառելիքի այրման ժամանակ, այն թաղամասում, որտեղ բնակվում էր յուրաքանչյուր մասնակից: Նրանք նաեւ հաշվի են առել մասնակիցների ֆիզիկական ակտիվությունը եւ արյան ճնշումը: Բարձր է համարվել 130/90 ճնշումը՝ ըստ ամերիկյան ստանդարտների։

Պարզվել է, որ նույնիսկ օդի աղտոտվածության պայմաններում ֆիզիկական ակտիվությունը լիովին արդարացված է: Հետազոտությունը ցույց է տվել, որ աղտոտման յուրաքանչյուր հաջորդ աստիճան (մեղմից մինչեւ ինտենսիվ) 38 տոկոսով կապված է հիպերտոնիայի ռիսկի բարձրացման հետ: Սակայն ֆիզիկական ակտիվության բարձրացման յուրաքանչյուր քայլ (մեղմից մինչեւ ինտենսիվ) նվազեցրել է հիպերտոնիայի ռիսկը 6 տոկոսով:

Ըստ գիտնականների՝ ֆիզիկական ակտիվությունն օգտակար է օդի աղտոտվածության ցանկացած աստիճանի դեպքում, քանի որ դա հիպերտոնիկ հիվանդության կանխման ամենապարզ եւ ունիվերսալ միջոցն է:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել