• Latest news

Ո՞ր դեղամիջոցներն են մեծացնում մահվան վտանգը կորոնավիրուսից

24 հուլիսի, 2020  11:05

Խոցի, գաստրիտի եւ այրոցների դեմ տարածված դեղամիջոցները՝ պրոտոնային պոմպի ինգիբիտորները, պոտենցիալ կերպով կարող են սրել կորոնավիրուսային վարակի ընթացքը: Այս մասին հայտնում են Բրուքլինի համալսարանի գիտնականները, գրում է «Իզվեստիա»-ն:

Վերոնշյալ գիտնականների հոդվածի պրեպրինտում հաղորդվում է, որ մահացության մակարդակը COVID-19 ունեցող եւ նման դեղեր ընդունող մարդկանց շրջանում 2.3 անգամ ավելի բարձր է, քան նրանց մոտ, ով չի ընդունել այդպիսի դեղեր: Ավելին, վերը նշված դեղերն ընդունող հիվանդների մոտ 2․5 անգամ մեծանում էր թոքերի արհեստական օդափոխության սարքին միացվելու ռիսկը։

Ռուս գաստրոէնտերոլոգները կարծում են, որ դրա պատճառն այն է, որ նման դեղամիջոցներ ընդունելու ժամանակ աղաթթվի մակարդակը նվազում է: Սա, իր հերթին, հանգեցնում է ստամոքսի խոչընդոտային գործառույթի նվազմանը եւ աղիքների միկրոբիոտայի փոփոխություններին: Այսպիսով, վիրուսային մասնիկներն ավելի ակտիվորեն են ներթափանցում մարդու օրգանիզմ լորձաթաղանթների միջոցով եւ սրում են հիվանդության ընթացքը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել