• Latest news

Ինչպե՞ս ինքնուրույն որոշել՝ ճարպակալում ունեք, թե ոչ

25 հուլիսի, 2020  17:37

Եթե ​​դուք ցանկանում եք ինքնուրույն պարզել՝ արդյոք ձեզ մոտ ճարպակալում կա, թե ոչ, հարկավոր է պարզապես չափել գոտկատեղը, պնդում է սննդաբան, Ռուսաստանի սննդաբանների ազգային ազգային ընկերության անդամ Լյուդմիլա Դենիսենկոն:

«Որովայնի ծավալը տղամարդկանց շրջանում պոռտի մակարդակում չպետք է գերազանցի 94 սանտիմետրը, կանանց մոտ՝ 80 սանտիմետր: Այն, ինչ ավել է, ճարպակալում է»,- ասել է Դենիսենկոն «Իզվեստիա»-յի հետ զրույցում:

Ըստ նրա՝ կա ճարպակալումն ինքնուրույն որոշելու եւս մի պարզ մեթոդ. եթե թիակի տակ մաշկի ծալքերը կարելի է բռնել երկու մատով, ապա դա եւս վկայում է ճարպակալման մասին։

Մարմնում ճարպի, ինչպես նաեւ մկանների, հեղուկի քանակը որոշ օգնում է բիոմպեդանսոմերիան: Եթե դրա ցուցիչներով ավելորդ քաշը երեքից հինգ կիլոգրամ է, առողջության համար դա բոլորովին վտանգավոր չէ, խնդիրը «զուտ գեղագիտական ​​է»: Այն բավականին հեշտությամբ լուծվում է սննդակարգի շտկմամբ եւ համապատասխան ֆիզիկական ակտիվությամբ, նշել է մասնագետը:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել