• Latest news

Կարելի՞ է արդյոք պանդեմիայի պայմաններում վերսկսել դասերը. բազմակողմ կարծիք

26 հուլիսի, 2020  11:21

Նոր ուսումնական տարվա սկզբին մնացել է մեկ ամիս, եւ այսօր շատերին է մտահոգում այն հարցը, թե արդյոք այս պայմաններում կարելի է վերսկսել դասերը: Այդ հարցում մասնագետների կարծիքները չեն համընկնում:

Ինչպես հայտնում է Medportal.ru-ն, երեխաները կորոնավիրուսով հազվադեպ են վարակվում, սակայն բացառված չէ, որ նրանք կարող են վարակել մեծահասակներին: «Խնդիրը պանդեմիայի սկզբում թեստավորման բացակայությունն էր: Անհրաժեշտ են ավելի մանրակրկիտ համաճարակաբանական հետազոտություններ, որպեսզի գնահատենք, թե ինչպես են երեխաները մասնակցում վարակի տարածմանը»,-National Public Radio-ն մեջբերում է Օրեգոնի առողջապահության եւ գիտության համալսարանի (Oregon Health and Science University) մանկական վարակաբան Ջուդի Գուսման-Կոտրիլի խոսքը:

Ինդիանայի համալսարանի բժշկական դպրոցի (Indiana University School of Medicine) մանկաբույժ Ահարոն Քերոլի խոսքով՝ դեռ որեւէ տվյալ չկա այն մասին, թե արդյոք երեխաները կարող են վարակը տարածել մեծ թվով մարդկանց շրջանում: Այդ պատճառով ամբողջ աշխարհում կրթական մարմինները պետք է ավելի շատ փորձարկումներ անցկացնեն: Այդ թեմայով հետազոտությունների արդյունքները հակասական են: Օրինակ՝ Շվեյցարիայում գինականները հետեւել են կորոնավիրուսով վարակված բոլոր երեխաներին եւ պարզել, որ երեխաները կորոնավիրուսը տարածողներ են եղել 39 դեպքից 3-ում:

Ավստրալիայում  հետազոտողները վերլուծել են կորոնավիրուսով վարակված 9 ուսանողի եւ 10 մեծահասակի տեղաշարժերը, որոնք շփվել են ավելի քան 700 ուսանողների եւ ուսումնական հաստատության 125 աշխատակիցների հետ: Վարակման միայն 2 դեպքն է կապված եղել այդ անձանց հետ:

Իսկ ահա Հարավային Կորեայում անցկացված ավելի մասշտաբային հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ երեխաների տարիքը կարեւոր գործոն է կորոնավիրուսի տարածման գործում. կրտսեր տարիքի երեխաները հազվադեպ են վարակման աղբյուր դառնում՝ ի տարբերություն 10 տարեկանից բարձր երեխաների: Ընտանիքում շփումների 19%-ում ներգրավված են եղել 10-19 տարեկան երեխաներ, 5,3%-ում՝ 0-9 տարեկան երեխաներ: Սակայն կարեւոր նրբություն կա. այդ ժամանակահատվածում Հարավային Կորեայում դպրոցները փակ են եղել, այդ պատճառով անհայտ է, թե ինչպես են երեխաները տարածում վարակը:

Գերմանիայում անցկացված հետազոտությունն իր հերթին ցույց է տվել, որ դպրոցները բացելը կարող է հանգեցնել վարակի տարածման արագացմանը: Ընդ որում, դա վերաբերում է ավագ դասարանների աշակերտներին:

Մասնագետների մեծ մասը համակարծիք է, որ դպրոցները բացելու մասին որոոշումը պետք է ընդունվի՝ ելնելով կոնկրետ երկրում կորոնավիրուսի տարածման մակարդակից: «Հուսադրում է այն, որ այն երկրներում, որտեղ արդեն բացվել են դպրոցները, վարակման խոշոր բռնկումներ չեն գրանցվել: Օրինակ՝ Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Ֆինլանդիայում եւ Ֆրանսիայում գրանցվել է 100 000 մարդուն բաժին ընկնող մոտ 1 դեպք»,-National Public Radio-ն մեջբերում է Ջոն Հոփքինսկի անվան առողջապահության անվտանգության կենտրոնի (Johns Hopkins Center for Health Security) փոխտնօրեն Անիտա Ցիցերոնի խոսքը:

Սակայն հարկ է նշել, որ բոլոր այդ երկրները բացել են դպրոցները կորոնավիրուսի տարածման ցածր մակարդակի ֆոնին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել