• Latest news

Մասնագետները հայտնել են կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի մասին, որը հոգեկան խանգարումներ է առաջացնում

27 հուլիսի, 2020  09:45

Չի կարելի ներարկման ձեւով ինտերֆերոն ստանալ կորոնավիրուսային ինֆեկցիայի ո՛չ բուժման համար, ո՛չ կանխարգելման: Այս դեղամիջոցը կարող է կողմնակի էֆեկտներ ունենալ, ինչպես՝ թուլություն եւ մարսողական համակարգի խանգարում, ավելին՝ այն կարող է առաջացնել հոգեվիճակի խանգարումներ: Այս մասին «Իզվեստիայի» հետ զրույցում հայտնել է պացիենտների անվտանգության եւ անհատականացված բժկության միջազգային նախագծերի ղեկավար Յուրի Կիսելյովը:

«Հնարավոր են արտահայտված թուլություն, մազաթափություն եւ մաշկային ցան, աղեստամոքսային եւ նույնիսկ հոգեբուժական խանգարումներ: Վերջին են դասվում դեպրեսիվ վիճակները եւ քնի խանգարումը, հազվադեպ դրսեւորվում են մոլագարային եւ ինքնասպանության մտքեր»,- ասել է մասնագետը:

Ինտերֆերոնի ներարկումները կարող են նաեւ նվազեցնել արյան մեջ լեյկոցիտների մակարդակը, որոնք պատասխանատու են վիրուսների դեմ պայքարի համար: Մասնագետի խոսքով՝ դրանից բացի, այս սպիտակուցի ներարկումը կարող է առաջացնել ՍՇՎ-ին նման ախտանիշներ: Նման դեպքում բժշկի համար դժվար կլինի տարբերակել կողմնակի էֆեկտները եւ հիվանդության իրական դրսեւորումները:

Վերջերս կատարված հետազոտությունը COVID-19-ի ծանր ընթացքով պացիենտների մոտ հայտնաբերել է ինտերֆերոնի սուր պակաս: Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որն ինհալյացիայի ձեւով ինտերֆերոնի ընդունումը պլացեբոյի համեմատությամբ 79 տոկոսով նվազեցնում է թոքերի արհեստական օդափոխություն ստացող պացիենտի մահվան հավանականությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է