• Latest news

Գիտնականները կորոնավիրուսի դեմ ավելի քան 20 նոր եւ արդյունավետ դեղամիջոց են հայտնաբերել

27 հուլիսի, 2020  14:47

ԱՄՆ Բժշկական հետազոտական ինստիտուտի գիտնականները կորոնավիրուսի դեմ ավելի քան 20 նոր եւ արդյունավետ դեղամիջոց են հայտնաբերել: Այս մասին ասվում է Nature ամսագրում հրապարակված հոդվածում:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, հետազոտողները վերլուծել են դեղամիջոցների տվյալների խոշոր բազան, որպեսզի գտնեն կորոնավիրուսի դեմ ամենաարդյունավետ միջոցները: Նրանց հաջողվել է գտնել 100 մոլեկուլ հակավիրուսային ակտիվությամբ, եւ 21 դեղամիջոց արդյունավետ է ճանաչվել: Բացի այդ, պարզվել է, որ 4 դեղամիջոց սիներգիական են գործում ռեմդեսիվիրի հետ, որն այսօր կիրառվում է կորոնավիրուսի բուժման համար:

Հայտնաբերված դեղամիջոցներից 2-ին հավանություն է տվել FDA-ն:

Գիտնականների խոսքով՝ այս պահին կլոֆազիմինը, հանֆանգչինը А-ն, ապիլիմոդն ու ONO 5334-ն արդյունավետ բուժման ամենակարճաժամկետ տարբերակներն են: 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել